Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի առթիվ 23.05.2025
Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Վերջին դասի առթիվ։ Այսօր խորհրդանշական կերպով դուք հատում եք ձեր կյանքի կարևորագույն խաչմերուկներից մեկը՝ պատանեկությունից դեպի հասուն կյանք, երազանքների և նպատակների սահմանումից դեպի դրանց իրագործման դժվարին ու պատասխանատու ճանապարհ, կարևոր որոշումների կայացումից դեպի մարտահրավերներով լի ուղու հաղթահարում։ Սակայն լիահույս եմ, որ դպրոցական տարիներին ամբարած գիտելիքները, բանիմաց մանկավարժներից ձեզ փոխանցված մեծ ու փոքր դասերն այն առողջ սերմերն են, որոնք տալու են իրենց ցանկալի պտուղները, անսխալ ուղենիշ են դառնալու ձեզ համար կյանքի տարբեր խնդիրներ լուծելիս և լուսավոր ապագա կերտելիս։

Հանդիպում Հորբատեղի բնակիչների հետ 23.05.2025
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խմբի այցելությունները բնակավայրեր կրում են շարունակական բնույթ․ այս անգամ Եղեգիս համայնքի Հորբատեղ բնակավայրի խնդիրներն ու բնակիչներին հուզող հարցերն էին դիտարկման կենտրոնում։ Առաջնային համարելով բնակիչների հետ անհատական և ուղիղ շփումները՝ բակային այցելությունների ժամանակ մարզպետը բնակիչների հետ զրուցել է նրանց առօրյայի, զբաղվածության, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, մտահոգող խնդիրների մասին։ Այնուհետև բնակավայրի վարչական շենքում մարզպետը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, Եղեգիս համայնքի ներկայացուցիչները բնակիչների հետ ընդլայնված հանդիպման ժամանակ քննարկել են մի շարք հարցեր։

Վայք քաղաքի մարզադպրոցում օրերս կազմակերպվեցին ՀՀ Վարչապետի հովանու ներքո իրականացվող > մարզական խաղերի 5-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող 6-րդ ենթախմբի միջմարզային փուլի խաղերը։ Խաղերին ներկա են եղել Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը և մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան։ 6-րդ ենթախմբում ընդգրկված էին Նոր ուղու միջնակարգ, Երևանի թիվ 44 հիմնական, Կապանի թիվ 13 հիմնական, Քաջարանի թիվ 2 միջնակարգ և Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցների թիմերը։ Համառ պայքարում հաղթողներ ճանաչվեցին Կապանի թիվ 13 հիմնական և Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցների թիմերը։Նրանք իրավունք ստացան մասնակցելու > մարզական խաղերի 1/16-րդ եզրափակչին։

Ու հնչեց վերջին զանգը․․․ 23.05.2025
Այսօր Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում հնչել է վերջին զանգը։ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են դպրոցներ, ներկա գտնվել հանդիսավոր միջոցառումներին, ներկայացրել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը, բարեմաղթանքի խոսքեր ուղղել շրջանավարտներին։ Բարի երթ, սիրելի՜ շրջանավարտներ։

Այսօր Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության համակարգմամբ անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը: Մալիշկա համայնքին հարակից մայրուղու՝ սահմանված 30 կմ տարածությունը հաղթահարելու համար պայքարեցին համայնքային փուլում մրցանակային տեղեր գրաված դպրոցների թիմերը, ընդհանուր հաշվով՝ 7-9-րդ դասարանների 12 աշակերտներ և 10-12-րդ դասարանների 24 աշակերտներ: Մեկնարկից առաջ թիմերին ողջունեց և հաջողություններ ցանկացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը:

Հանդիպում Թառաթումբ բնակավայրի բնակիչների հետ 19.05.2025
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրում հանդիպել են բնակիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի աշխատակազմի և Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները։ Մինչ այդ մարզպետ Կոլյա Միքաելյանը այցելել է մի շարք բնակիչների տներ, զրուցել նրանց հետ առօրյա խնդիրների, զբաղվածության ուղղությունների մասին, հորդորել առավել տեղեկացված լինել գյուղատնտեսության ոլորտի նորամուծությունների մասին, որպեսզի հնարավոր լինի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել։