Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի  մարզպետ Կոլյա Միքաելյանն  ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը 10.01.2024

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հունվարի 8-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալ Դավիդ Գոդշմանին, կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Ժելկո Լեժայային, ենթապատվիրակության ղեկավարի տեղակալ Զարինա Ատոժոնբային և Հայկական ԿԽ ընկերության Սյունիքի և Վայոց ձորի մարզային ներկայացուցիչներին։ Մարզպետ Կոլյա Միքաելյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպության ներկայացուցիչներին ծավալած գործունեության համար՝ նշելով, որ պատկան մարմինները և հասարակության լայն զանգվածները քաջատեղյակ են կազմակերպության գործունեության մասին և բարձր են գնահատում հատկապես ճգնաժամային իրավիճակներում կազմակերպության՝ մարդասիրական առաքելությանն ուղղված, կոնֆլիկտներից տուժած մարդկանց խնդիրների լուծմանը միտված տարաբնույթ ծրագրերի արդյունքները։

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու արտահերթ նիստը

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու արտահերթ նիստը 09.01.2024

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հունվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

   Շարունակվում են հանդիպումները  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

Շարունակվում են հանդիպումները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ 08.01.2024

Շարունակելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ հանդիպումների շարքը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հունվարի 5-ին Վայքի մշակույթի տանը Վայք համայնքում բնակվող մեր հայրենակիցների հետ զրուցեց նրանց հուզող հարցերի մասին։ Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Բ․ Սողոմոնյանը, առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վ․ Ասլանյանը, ՏԿ և ՏԻՀ վարչության պետ Ա․ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Ա․ Թարվերդյանը, Վայք համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանը, ՀՀ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության Վայքի տարածքային կենտրոնի տնօրեն Խ․ Մկրտչյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայքի բաժնի պետ Հ․ Բաբայանը։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի աշխատակազմին ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալներին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի աշխատակազմին ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալներին 05.01.2024

Հունվարի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի աշխատակազմին ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալներին․ ՀՀ վարչապետի որոշումների համաձայն՝ Բագրատ Սողոմոնյանը և Արսեն Խաչատրյանը նշանակվել են Վայոց ձորի մարզպետի տեղակալներ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշման համաձայն՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը շնորհավորեց նորանշանակ տեղակալներին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և կառուցողական աշխատանք, իսկ Նանե Ասատրյանին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար։

Վայոց ձորի մարզում 2023թ․ դեկտեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին տեղեկատվություն

Վայոց ձորի մարզում 2023թ․ դեկտեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին տեղեկատվություն 04.01.2024

Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի դեկտեմբեր ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ

  Հանդիպում-քննարկում Եղեգնաձորի տարածաշրջանում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

Հանդիպում-քննարկում Եղեգնաձորի տարածաշրջանում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ 03.01.2024

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Եղեգնաձորի տարածաշրջանում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վ․Ասլանյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Ա․ Թարվերդյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տ․ Կարապետյանը։ Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Կոլյա Միքաելյանը ներկայացրեց հանդիպման նպատակը, այն է՝ վեր հանել այս փուլում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրները, քննարկել նրանց առնչվող ընթացիկ հարցերը, ներկայացնել դրանց լուծման ուղիները։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45