Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
![Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը](http://vdzor.mtad.am/files/n_pics/39780_s.jpg)
Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Բագրատ Սողոմոնյանի գլխավորությամբ և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության համակարգմամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը։
![ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ](http://vdzor.mtad.am/files/n_pics/39732_s.jpg)
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2024
Սիրելի՛ ուսուցիչներ, կրթության ոլորտի նվիրյալնե՛ր, մեծագույն հարգանքով ու սիրով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Հայ մարդը դարեր շարունակ առանձնահատուկ ակնածանքով և երախտագիտությամբ է գնահատել մանկավարժի գործը` նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման, հայապահպանման, ազգային և համարդկային արժեքներով դաստիարակելու դժվարին ու պատասխանատու աշխատանքը: Յուրաքանչյուրիս կյանքում ուսուցիչը թողնում է անփոխարինելի ավանդ, հետք, արժեհամակարգ, որոնք կյանքի հետագա փուլերում դառնում են մեզ առաջ մղող հիմնական խթաններ, լուսատու փարոս և անսխալ ուղեցույց:
![Այցելություն Վայոց ձորի մարզի տարեցներին Այցելություն Վայոց ձորի մարզի տարեցներին](http://vdzor.mtad.am/files/n_pics/39728_s.jpg)
Այցելություն Վայոց ձորի մարզի տարեցներին 04.10.2024
Տարեցների միջազգային օրվա շրջանակներում, ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է մարզի ամենաերկարակյաց բնակիչներին՝ 103-ամյա Խաչանուշ Մովսիսյանին /գյուղ Արփի/, 102-ամյա Անազ Նավասարդյանին /գյուղ Ագարակաձոր/ , 100-ամյա Զաբել Ամրգուլյանին /գյուղ Կարմրաշեն/։ Մարզի չորրորդ երկարակյաց բնակիչը՝ 102-ամյա Եվգենյա Սարգսյանը (գ․ Գողթանիկ), այժմ մարզում չի բնակվում։
![Ջերմուկ քաղաքի "Եղնիկի արձան մոտեցնող ճանապարհի և դիտահրապարակի կառուցում" ծրագիր Ջերմուկ քաղաքի "Եղնիկի արձան մոտեցնող ճանապարհի և դիտահրապարակի կառուցում" ծրագիր](http://vdzor.mtad.am/files/n_pics/39777_s.jpg)
Ջերմուկ քաղաքի "Եղնիկի արձան մոտեցնող ճանապարհի և դիտահրապարակի կառուցում" ծրագիր 03.10.2024
Ջերմուկ քաղաքի "Եղնիկի արձան մոտեցնող ճանապարհի և դիտահրապարակի կառուցում" ծրագիր Աշխատանքների սկիզբ՝ 10.02.2023թ. Կապալառու կազմակերպություն՝ «Արհովշին» ՍՊԸ Որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություն` «Հալդի քոնսալթ» ՍՊԸ Ծրագրի իրականացման արդյունք՝ 1,6 կմ բարեկարգ և լուսավորված ճանապարհ, դիտահրապարակ և նորակառույց սանհանգույց։ Պայմանագրի արժեքը՝ 232,222,750 ՀՀ դրամ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Տեղական տնտեսությունների և ենթակառուցվածքների զարգացման (տուրիզմի)» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։
![Վայոց ձորի մարզում 2024թ․սեպտեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին տեղեկատվություն Վայոց ձորի մարզում 2024թ․սեպտեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին տեղեկատվություն](http://vdzor.mtad.am/files/n_pics/39715_s.jpg)
Վայոց ձորի մարզում 2024թ․սեպտեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին տեղեկատվություն 02.10.2024
ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունում՝ >-ում, սեպտեմբեր ամսին գրանցվել է 17 ծնունդ, որից՝ 10 տղա, 7 աղջիկ։ Կատարվել է 4 կեսարյան հատում։
![Այսօր ևս մարզի դպրոցներին տրամադրվեցին հեծանիվներ Այսօր ևս մարզի դպրոցներին տրամադրվեցին հեծանիվներ](http://vdzor.mtad.am/files/n_pics/39718_s.jpg)
Այսօր ևս մարզի դպրոցներին տրամադրվեցին հեծանիվներ 02.10.2024
Հեծանվային սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի գաղափարների տարածման և ֆիզիկական դաստիարակության խրախուսման նպատակով հանրապետության դպրոցներին ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրվում են հեծանիվներ։ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի,սպորտի վարչության համակարգմամբ այսօր Վայոց ձորի մարզի 31 միջնակարգ դպրոցներին և Եղեգնաձորի վարժարանին տրամադրվեց ևս 4-ական հեծանիվ /նախորդ անգամ տրամադրվել էր 2-ական հեծանիվ/, Վայքի ավագ դպրոցին և 13 հիմնական դպրոցներին՝ 2-ական հեծանիվ։