Բարի գալուստ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայք
Հարգելի բարեկամ:
Ողջունում եմ Ձեր մուտքը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայք եւ շնորհակալ եմ ցուցաբերած հետաքրքրության համար: Որպես ՀՀ պետական կառավարման տարածքային քաղաքականությունն իրականացող կառույցի ղեկավար, կարևորում եմ թափանցիկ և հրապարակային գործունեությունը:
Հարգելիներս, Ձեզ՝ կայքի այցելուների հետ, առավել ակտիվ շփումների լավագույն հարթակ կարող է հանդիսանալ մարզպետարանի պաշտոնական կայքը, հնարավորություն ընձեռելով պաշտոնական լրահոսի միջոցով առաջինը տեղեկատվություն ստանալ մարզպետարանի գործունեության եւ մարզի մասին:
Կայքի տարբեր բաժիններում ներկայացվող եւ պարբերաբար թարմացվող տեղեկատվությամբ կարող եք ծանոթանալ մարզի ընդհանուր նկարագրին, մարզում իրականացվող ծրագրերին, պաշտոնական փաստաթղթերին, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքին, աշխատանքային գործունեությանը եւ գործառույթներին: Կայքում տեղադրվում են մարզպետի, մարզի համայնքների ավագանիների ընդունած որոշումները և մարզին վերաբերող այլ իրավական ակտեր:
Համոզված եմ, որ մարզպետարանի աշխատանքների նկատմամբ ցուցաբերած Ձեր ուշադրության արդյունքում, խնդիրների լուծման վերաբերյալ արտահայտած կարծիքներով, արված առաջարկություններով մեծապես կնպաստեք մարզպետարանի ավելի արդյունավետ և թափանցիկ գործունեության ապահովմանը:
Միասին աշխատենք, Վայոց ձորի մարզը ավելի լավը դարձնելու համար:
Հարգանքով՝
ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Արարատ Գրիգորյան
Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձոր մարզում <Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության> CARMAC-2 ծրագրով իրականացված աշխատանքների վերաբերյալ
31.08.2022
Հանդիպում աշխատանքային այցով ՀՀ Վայոց ձորի մարզում գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ
27.08.2022


