Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու նիստը 20.10.2025

   Տեղեկացնում ենք , որ սույն թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 18։30-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա Եղեգնաձոր  համայնքի ավագանու նիստը։     Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 24-ի հերթական նիստի օրակարգի նախագիծը 1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 24-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին: 2) Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի ընթացքի մասին։ 3) Եղեգնաձոր համայնքի 2025...

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի նիստը

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի նիստը 17.10.2025

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի կունենա Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին 13.10.2025

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանին։ Նախարարը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Նա նշել է , որ Վահագն Արսենյանը քաջատեղյակ է մարզի խնդիրներին և իր գիտելիքները կծառայեցնի դրանց լուծմանը։ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել նաև Կոլյա Միքաելյանին` պաշտոնավարման ժամանակահատվածում կատարած մեծածավալ աշխատանքի, մարզում մի շարք կենսական խնդիրների լուծման համար։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ 07.10.2025

Հարգելի՛ գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ: Գրադարանները մարդկության կողմից ստեղծված ամենահին մշակութային օջախներից են, որոնք ամբարել են բոլոր ժամանակների գիտելիքները, ձեռքբերումները, փորձը և իմաստությունը, պահպանել և փոխանցել սերնդեսերունդ։ Նրանք դարձել են ժամանակի հոլովույթում հոգևոր-մշակութային, գիտական-տեղեկատվական արժեքների փոխանցման շտեմարաններ, որտեղ ազգային և համամարդկային արժեքները մեկտեղվում են, որտեղ ժամանակն ու տարածության սահմանները պայմանականորեն վերանում են կամ նոր իմաստ են ստանում։

Քննարկում գյուղատնտեսական կենդանիների՝ պետպատվերի շրջանակում իրականացվող ախտորոշիչ և կանխարգելիչ աշխատանքների ընթացքի վերաբերյալ

Քննարկում գյուղատնտեսական կենդանիների՝ պետպատվերի շրջանակում իրականացվող ախտորոշիչ և կանխարգելիչ աշխատանքների ընթացքի վերաբերյալ 06.10.2025

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հոկտեմբերի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը , > ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը հանդիպեցին ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կենտրոնի ներկայացուցիչների, համաճարակաբանների, համայնքների ղեկավարների առաջին տեղակալների, վարչական ղեկավարների,համայնքների գյուղատնտեսների,անասնաբույժների հետ։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի  տոնի առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի առթիվ 05.10.2025

Սիրելի՛ ուսուցիչներ, կրթության ոլորտի նվիրյալնե՛ր, մեծագույն հարգանքով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Հայ ժողովուրդը դարեր ի վեր առանձնակի ակնածանքով է վերաբերել կրթությանը, գնահատել և արժևորել ուսուցչի դերը հայապահպանման, սերունդների՝ ազգային և համամարդկային արժեքներով դաստիարակման, անհատի ձևավորման բարդ ու դժվարին աշխատանքում՝ այն միշտ համարելով առաքելություն և պատասխանատվություն ներկայի և ապագայի հանդեպ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-09 16:47:02