Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առօրյային ծանոթանալու և աջակցություն ցուցաբերելու նպատակով այցելությունները շարունակվում են

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առօրյային ծանոթանալու և աջակցություն ցուցաբերելու նպատակով այցելությունները շարունակվում են 30.10.2023

Օրերս ճամբար այցելեցին Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) քաղաքական գործիչ, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Միքայել Հելմուտ Ռոթը, Հայաստանում գերմանական համագործակցությունների զարգացման գծով ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը։

Վայոց ձորի մարզ է այցելել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին

Վայոց ձորի մարզ է այցելել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին 27.10.2023

Մարզպետ Արարատ Գրիգորյանի, Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանի և Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանի ուղեկցությամբ Կանադայի արտաքին գործերի նախարարն այցելել է Ջերմուկ՝ Ադրբեջանի հետ սահմանին առկա իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Ջերմուկ այցի ընթացքում Կանադայի ԱԳ նախարարը հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների հետ։

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը 25.10.2023

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա Ջերմուկի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Շարունակվում է համագործակցությունը Վայոց ձորի մարզի և Ճապոնիայի դեսպանատան միջև

Շարունակվում է համագործակցությունը Վայոց ձորի մարզի և Ճապոնիայի դեսպանատան միջև 25.10.2023

Հոկտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա գտնվեց Վայքի համայնքապետարանի և Ճապոնիայի դեսպանատան միջև ՀՈԱԿ-ի առաջին մասնաշենքի վերանորոգում> դրամաշնորհային ծրագրի ստորագրման արարողությանը: Պայմանագիրը ստորագրեցին Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը և Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մասանորի Ֆուկուշիման։

Ճապոնական ֆիլմերի 17-րդ փառատոնը Վայոց ձորի մարզում

Ճապոնական ֆիլմերի 17-րդ փառատոնը Վայոց ձորի մարզում 25.10.2023

Համագործակցությունը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի և Ճապոնիայի դեսպանատան միջև շարունակում է արձանագրել նորանոր հաջողություններ՝ այս անգամ շնորհիվ Ճապոնական ֆիլմերի 17-րդ փառատոնի։ Փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 24-ին Եղեգնաձոր քաղաքում ցուցադրվեց Յամագուչի Յոշիտակայի ֆիլմը, որը ոչ միայն համախմբեց կինոյի սիրահարներին, այլև ծառայեց որպես կամուրջ՝ ամրապնդելու երկու ազգերի միջև միջմշակութային համագործակցությունը, խթանելու փոխըմբռնումը և մեկ անգամ ևս ընդգծելու ճապոնական մշակույթի հարստությունը:

 Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը 24.10.2023

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 10:43:40