Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց  պատճառված վնասները գնահատող» մարզային հանձնաժողովի  նիստը

Անցկացվեց «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող» մարզային հանձնաժողովի նիստը 10.11.2026

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում 2026 թվականի նոյեմբերի 5-ին մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանի գլխավորությամբ անցկացվեց «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող» մարզային հանձնաժողովի երրորդ նիստը: Մասնակցում էին մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները և ներկայացուցիչները, մարզային այլ կառույցների ներկայացուցիչներ։

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու նիստը

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու նիստը 10.11.2026

Տեղեկացնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու նիստը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 11 -ին՝ ժամը 11։00-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում / Շահումյան 1/։ Նիստի օրակարգի նախագիծը՝ հղմամբ։

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ 10.11.2026

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ աշխատակիցներ, սիրով շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։ 30 տարիների ընթացքում ՏԻՄ ոլորտն անցել է բարդ ու պատասխանատու շրջան՝ կազմավորումից մինչև համայնքների խոշորացում, կառուցվածքային փոփոխություններից մինչև բարեփոխումներ, վերապահված դերի և գործառույթների հստակեցումից մինչև համայնքային ծառայության նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ 04.11.2026

Հարգելի՛ սոցիալական աշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Դուք յուրաքանչյուր օր ձեր աշխատանքով, հոգատարությամբ, դիմացինի խնդիրները լսելու և հասկանալու մարդկային և մասնագիտական կարողությամբ, կյանքի բարդ իրավիճակներում նրանց սատարելու մեծ պատասխանատվությամբ է՛լ ավելի եք բարձրացնում քաղաքացիների, սոցիալական տարբեր խմբերի վստահությունը սոցիալական համակարգի և պետության՝ քաղաքացու սոցիալական շահը կարևորելու քաղաքականության նկատմամբ, ներշնչում մարդկանց լավատեսություն և հավատ։

Վայոց ձորի  մարզի տաղավարը  ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում

Վայոց ձորի մարզի տաղավարը ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում 21.10.2026

ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում ներկայացված է Վայոց ձորի մարզի տաղավարը։ Տաղավարում ցուցադրված է մարզի գյուղատնտեսական, տեղական արտադրանքը, ինչպես նաև մարզի բուսական և կենդանական հարուստ աշխարհը բացահայտող ցուցանմուշներ` ինքնատիպ լուծումներով և թեմատիկ ձևավորմամբ։

Ամփոփվել են <<Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա>>  միջոցառման շախմատի մարզային փուլի արդյունքները

Ամփոփվել են <<Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա>> միջոցառման շախմատի մարզային փուլի արդյունքները 19.10.2026

Վայոց ձորի մարզում անցկացվել է > մարզական միջոցառման շախմատի մարզային փուլը։ Մասնակցել են համայնքային փուլերում 1-3-րդ տեղ գրաված թիմերը։ Մրցումներն անցկացվում են շրջանային մրցակարգով։ Յուրաքանչյուր թիմից մասնակցում են 3 տղա, 3 աղջիկ, 1 ներկայացուցիչ։ Միավորային հաշվարկը կատարվում է թիմի բոլոր անդամների արդյունքների ընդհանուր գումարով։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-10 18:11:12