Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Մարզպետարանի մասին

 Ձևավորվել է 1995 թվականի նոյեմբերի  7-ին ՀՀ ԱԺ կողմից  ընդունված  ''ՀՀ վարչատարածքային բաժանման մասին'' օրենքի (Ն-062-l) համաձայն։ Ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ Վայոց ձորի մարզում, ՀՀ սահմանադրության համաձայն, իրականացվում է պետական կառավարում։ Այս ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, <Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին> ՀՀ օրենքով և այլ օրենքներով,  ինչպես նաև այլ իրավական ակտերով։ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում պետական կառավարումն իրականացնում է Վայոց ձորի մարզպետը` մարզպետարանի միջոցով։ Մարզպետարանն իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։ Մարզպետարանը կազմված է մարզպետից, մարզպետի տեղակալներից, խորհրդականից, օգնականներից, եւ մարզպետարանի աշխատակազմից։ Համաձայն ՀՀ վարչապետի 2002թ. 19 -ը սեպտեմբերի N 1794 - Ն` ''ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ'' պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին որոշման` Աշխատակազմը բաղկացած է 6 վարչություններից, քարտուղարությունից, 9 բաժիններից, և 2 առանձնացված ստորաբաժանումներից / ՍԾՏԳ - ներ /։ Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առեւտրային եւ մարզային ենթակայության այլ կազմակերպություններ։

  Մարզպետարանի կանոնադրության համաձայն` կանոնակարգվել են մարզպետի տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը։  Աշխատանքները կազմակերպվում են մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների աշխատանքային ծրագրերին համապատասխան։ 

ՀՀ Վայոց ձորի մարզպետն է ԱՐԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, նշանակվել է  ՀՀ կառավարության 31 Հոկտեմբերի 2019, 1501 - Ա որոշմամբ:

 

Որպես Վայոց ձորի մարզպետ պաշտոնավարել են՝

1. Աշոտ Բագրատի Սարգսյան՝ 1996-1996թթ.
2. Պանդուխտ Հմայակի Մանուկյան՝ 1997-2001թթ.
3. Վաղինակ Գետեոնի Մաթևոսյան՝ 2001-2003թթ.
4. Սամվել Ֆրունզիկի Սարգսյան՝ 2003-2007թթ.
5. Վարդգես Գետեոնի Մաթևոսյան՝ 2007-2010թթ.
6. Սերգեյ Պապաշի Բագրատյան՝ 2010-2012թթ
7. էդգար Ֆերդինանդի Ղազարյան՝  2012-2014թթ.
8. Հարություն Վաչագանի Սարգսյան՝ 2014-2018թթ.:
9. Արագած Հակոբի Սաղաթելյան՝ 01.06.2018 թ.-04.10.2018թ.:
10. Տրդատ Նորիկի Սարգսյան՝ 10.10.2018թ.-31.10.2019թ.:
 
 
 

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգը և այն հաստատող իրավական ակտը

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշումը (Ընդունված՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ին)

 Կառավարարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին  ՀՀ 

 օրենքը (Ընդունված՝ 2018 թվականի մարտի 23-ին) 

 Տարածքային կառավարման մասին  ՀՀ օրենքը (Ընդունված՝ 2019 թվականի նոյեմբերի 14-ին)

 

 

 

 

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5.

Հեռ. (+374 281) 22522

 
 
 


  Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2023-03-21 17:44:45