Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Ազգային փոքրամասնություններ

     ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին

Վայոց ձորի մարզում բնակվող ազգային փոքրամասնություններ

    Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից հաստատված ազգային փոքրամասնությունների շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի Հայաստանի մասին 5-րդ կարծիքի հիման վրա մշակված բանաձևի վերաբերյալ տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ զեկույցի դրույթների պահանջներով խնդիրը Վայոց ձորի մարզպետարանի կողմից  քննարկվել է, որի արդյունքում նշվել է, որ Վայոց ձորի մարզում ազգային փոքրամասնություններով բնակեցված ամբողջական բնակավայրեր չկան: Մարզում լեզուներ կրող ազգային փոքրամասնությունների առանձին համայնքներ չկան, ուստի նախադպրոցական հաստատությունների աշխատանքները կազմակերպվում են հայերեն լեզվով:

  2018 թվականի  տվյալներով` Վայոց ձորի մարզում բնակվում է ազգային փոքրամասնությունների ընդամենը 55 ներկայացուցիչ, որից` 41-ը ռուսներ, 5-ը` ասորիներ, 2-ը՝  եզդի, 7-ը՝ այլազգիներ: Մարզի ռուսազգի ներկայացուցիչներից 19-ը քաղաքաբնակ է, 22-ը` գյուղաբնակ, այլազգի ներկայացուցիչներից քաղաքաբնակ է 4-ը, գյուղաբնակ` 10-ը: 
  Ազգային փոքրամասնությունների լեզուներից մարզում գործածական է միայն ռուսերենը:  Ազգային փոքրամասնությունների կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում ռուսերենով հաղորդակցվելու խնդիրներ չեն առաջացել:
  Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից կառուցված պատմական հուշարձաններ մարզում չկան: Սակայն 20-րդ դարի վերջերին Վայոց ձորի մարզում հայտնաբերվել է հրեական գերեզմանատուն` 64 ամբողջական տապանաքարերով:
  Մարզում գործում են ռուսերենի խորացված ուսուցմամբ կրթական 4 հաստատություններ` Եղեգնաձորի թիվ 2 հիմնական, Վայքի թիվ 2 հիմնական, Մաքսիմ Գորկու անվան Ջերմուկի թիվ 1 հիմնական և Միխայիլ Լոմոնոսովի անվան Մալիշկայի թիվ 2 միջնակարգ դպրոցները:
  Մալիշկա գյուղում գործում է հայ-ռուսական բարեկամության թանգարան, իսկ նույն գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում` հայ-ռուսական բարեկամության լսարան:
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-19 11:32:23