Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը 20.11.2023

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության  բաց մրցույթ

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության բաց մրցույթ 16.11.2023

Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 10-016-0230-0113 կադաստրային ծածկագրով 0,36024 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու (որպես արոտավայր) նպատակով, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով հայտարարվում է բաց մրցույթ, որը կկայանա 2023 թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11․00–ին, Ջերմուկի համայնքապետարանում՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում։

   Տեղի կունենա Ջերմուկ համայնքի  ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը 15.11.2023

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կորող եք ծանոթանալ այս հղումով։

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը 14.11.2023

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 18։00-ին,Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է վարելահողի վարձակալության մրցույթ

Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է վարելահողի վարձակալության մրցույթ 14.11.2023

2023 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա մրցույթ՝ Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող, այլ հողատեսքի վարձակալության համար գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։

Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ

Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ 14.11.2023

2023 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10:30-ին, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա աճուրդ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի համար (գյուղատնտեսական նշանակության հողերը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, բնակավայրերի նշանակության հողերը՝ կառուցապատման նպատակով)։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29