Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընթանում են 2025-2026 ուսումնական տարվա սովորողի ավարտական և պետական ավարտական քննությունները
19.06.2026
Ընթանում են 2025-2026 ուսումնական տարվա սովորողի /9-րդ և 12-րդ դասարանների շրջանավարտների/ ավարտական և պետական ավարտական քննությունները։
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչները պարբերաբար այցելում են դպրոցներ, հետևում քննությունների ընթացքին։Մինչ այդ կատարվել են համապատասխան աշխատանքներ՝ քննությունների բնականոն ընթացքն ապահովելու համար։
Նշենք, որ 12-րդ դասարանների շրջանավարտների քննությունները մեկնարկել են հունիսի 3-ին, 9-րդ դասարանն ավարտողների քննությունները` հունիսի 2-ին։








