Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
21.06.2026
Սիրելի' բուժաշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Բուժաշխատողի օրվա առթիվ:
Ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի, արհեստավարժության, մասնագիտական և մարդկային բարձր որակների շնորհիվ փրկվում են կյանքեր, վերականգնվում մարդկանց առողջությունը, դուք եք մարդկանց ներշնչում նոր հույս և հավատ, համակում լավատեսությամբ, պարգևում նորից առողջ ապրելու բերկրանքն ու երջանկությունը:
Ձեր աշխատանքը մասնագիտական գիտելիքի և փորձի վրա խարսխված ամենօրյա պայքար է, սպասում, բարձր առաքելություն և մեծ պատասխանատվություն, ձեր դերն անգնահատելի է հոգեպես և ֆիզիկապես առողջ հասարակություն ունենալու գործում:
Սիրելի' բուժաշխատողներ, ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ձեզ կատարած աշխատանքի, համառության և համբերատարության համար: Մաղթում եմ մասնագիտական նոր բարձունքեր և հաջողություններ,անսպառ ուժ և եռանդ ձեր կարևորագույն առաքելության ճանապարհին:
Թող յուրաքանչյուր առողջացած քաղաքացու գոհունակությունը լինի ձեր ամենամեծ վարձատրությունը և աշխատանքի գնահատականը, իսկ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները և ձեռքբերումները նպաստեն մասնագիտական շարունակական կատարելագործմանը և կարողությունների արդյունավետ դրսևորմանը:


