Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում  Եղեգիսի համայնքապետարանում

Հանդիպում Եղեգիսի համայնքապետարանում 23.12.2023

Համայնքապետարանի աշխատակազմին, աշխատանքային պայմաններին և խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Կոլյա Միքաելյանը դեկտեմբերի 22-ին այցելեց Եղեգիսի համայնքապետարան, որտեղ համայնքի ղեկավար Ա. Ստեփանյանի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքապետարանի այլ աշխատակիցների հետ քննարկեցին տարաբնույթ հարցեր: Դրանք վերաբերում էին գյուղտեխնիկայի արդյունավետ օգտագործմանը, բյուջեի հավաքագրման գործընթացին և պլանավորմանը, համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, համայնքում ՀԷԿ-երի գործունեության խնդիրներին, գործարարներին համայնքային զարգացման ծրագրերում ներգրավելու մեխանիզմներին, համայնքապետարանի շենքային պայմանների բարելավման հնարավոր տարբերակներին և այլն:

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր  դեսպան Ալեքսանդր Կոնյուկի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի գլխավորած պատվիրակությանը 22.12.2023

Դեկտեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Ալեքսանդր Կոնյուկի գլխավորած պատվիրակությանը: Այցի նպատակն է քննարկել հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները ու հնարավորությունները, ինչպես նաև ,,Ռաֆէլգրիգ,, ՓԲԸ-ի և ,,Մոգիլյովլիֆտմաշ,, ԲԲԸ-ի միջև վերելակային սարքավորումների համատեղ արտադրության խնդիրները: ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում երկու կողմերը խոսեցին հայ և բելառուս ժողովուրդների բարեկամության, տարբեր ոլորտներում ձևավորված հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղությունների, համագործակցության ընդլայնման հնարավորությունների, տարածաշրջանների միջև տնտեսական, մշակութային, զբոսաշրջային ներուժի հիման վրա համատեղ ծրագրերի իրականացման մասին:

 ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ամփոփվեցին կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատանքները

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ամփոփվեցին կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատանքները 21.12.2023

Դեկտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից կազմակերպված հաշվետու միջոցառում, որին ներկա էին մարզպետ Կոլյա Միքաելյանը, փոխմարզպետ Նանե Ասատրյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի բարձրաստիճան պաշտոնյաներ, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։ Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Կ․ Միքաելյանը կարևորեց ուժեղ հասարակություն ունենալու գործում ուսուցիչների՝ կիրթ, բանիմաց սերունդ դաստիարակելու պատասխանատու աշխատանքը, կրթության ոլորտի փոփոխություններին ընդառաջ գնալու, դժվարությունների առաջ չընկրկելու խնդիրները։

   Մասնագիտական օրվա առթիվ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն այցելեց ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչություն

Մասնագիտական օրվա առթիվ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն այցելեց ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչություն 21.12.2023

ՀՀ ԱԱԾ աշխատակցի մասնագիտական օրվա առթիվ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն այցելեց ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչություն: Կարևորելով ԱԱԾ աշխատակիցների դերը պետության անվտանգության ապահովման, ամրապնդման և ռիսկերի կանխարգելման գործընթացներում՝ մարզպետ Կ. Միքաելյանը նշեց , որ այս համակարգի աշխատանքը պահանջում է բարձր արհեստավարժություն, մեծագույն պատասխանատվություն և շրջահայացություն, և ջանք ու եռանդ չպետք է խնայել սահմանված նշաձողերին հասնելու համար: Մասնագիտական օրվա առթիվ մարզպետը շնորհավորեց ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության աշխատակիցներին՝ ցանկանալով խաղաղ և անվտանգ ծառայություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության և կայունության, ներքին և արտաքին անվտանգային մարտահրավերների դիմակայման:

Քննարկում- հանդիպում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգի և ներկայացվող պահանջների վերաբերյալ

Քննարկում- հանդիպում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգի և ներկայացվող պահանջների վերաբերյալ 20.12.2023

Դեկտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորությամբ տեղի ունեցավ քննարկում- հանդիպում սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգի և ներկայացվող պահանջների վերաբերյալ։ Ներկա էին մարզի գյուղոլորտի պատասխանատուներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքների անասնաբույժներ, ֆերմերային տնտեսությամբ զբաղվող գյուղացիներ, այլ շահագրգիռ անձինք։ Մարզպետ Կոլյա Միքաելյանը ներկայացրեց քննարկվող խնդիրը՝ նշելով, որ գործընթացի կազմակերպման ժամանակ պետք է կարևորել գյուղացու շահը, միաժամանակ պետք է ընտրել խնդրի կարգավորման քաղաքակիրթ և անվտանգ տարբերակը՝ ձևավորելով օրենքի շրջանակներում համապատասխան մշակույթ և մտածելակերպ․ անելիքների շղթան պետք է լինի հստակ և հասցեական։

Իրազեկում

Իրազեկում 18.12.2023

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր ուրբաթ օր Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում իրականացվում է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության ժամերն են 10։00-17։00 ։ Նախապես գրանցվելը պարտադիր է։ Անհրաժեշտ է գրանցվելիս ընդհանուր գծերով ներկայացնել խնդիրը։ Այլ տեղեկություններ ստանալու կամ գրանցվելու համար կարող եք զանգահարել 0281-2-42-68 հեռախոսահամարով։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:50:14