Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերանորոգվում է Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցը

Վերանորոգվում է Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցը 12.12.2025

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է > ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ վերանորոգվող Եղեգնաձորի Հովհ․ Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց, ծանոթացել աշխատանքներին, զրուցել շինարարների հետ ընթացիկ հարցերի մասին՝ կարևորելով աշխատանքների որակի և ժամկետների պահպանման խնդիրները։ Ծրագրի նախահաշվային արժեքը 246 միլիոն ՀՀ դրամ է։ Տեսանյութը՝ հղմամբ։

Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու նիստը

Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու նիստը 08.12.2025

Տեղեկացնում ենք , որ սույն թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 18։30-ին, Վայքի համայնքապետարանում տեղի կունենա Վայք համայնքի ավագանու նիստը։ Նիստի օրակարգի նախագիծը՝ հղմամբ։

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն   ընդունեց   ՌԴ Արխանգելսկի մարզի պաշտոնական պատվիրակությանը

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն ընդունեց ՌԴ Արխանգելսկի մարզի պաշտոնական պատվիրակությանը 05.12.2025

Դեկտեմբերի 3–4-ին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն ընդունեց ՌԴ Արխանգելսկի մարզի պաշտոնական պատվիրակությանը՝ նահանգապետ Ա. Վ. Ցիբուլսկիի գլխավորությամբ։ Քննարկվեցին երկկողմ համագործակցության ընթացքին, առաջիկա ծրագրերին և համատեղ նախաձեռնությունների ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր։ Այցի շրջանակներում կայացած աշխատանքային խմբի նիստում ներկայացվեցին կատարված աշխատանքների հիմնական արդյունքները, և համաձայնեցվեցին տնտեսության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության ու համայնքային զարգացման ուղղություններով նախատեսվող հետագա քայլերը։

Տեղի ունեցավ ստեղծագործող Մարո Սիմոնյանի հեղինակային երգերի  երեկոն

Տեղի ունեցավ ստեղծագործող Մարո Սիմոնյանի հեղինակային երգերի երեկոն 04.12.2025

Դեկտեմբերի 3-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում երաժշտական գեղեցիկ տոն էր․ կենտրոնի տնօրեն, Ատգեն Արմենյան երաժշտական ստուդիայի գեղարվեստական ղեկավար, ստեղծագործող Մարո Սիմոնյանի հեղինակային երեկո էր։ Անկեղծ և անմիջական մթնոլորտում սաների կողմից հնչեցին հեղինակի՝ տարբեր տարիներին գրված ստեղծագործություններ, ինքնաբուխ խոսքեր և շնորհավորանքներ, որոնք բնութագրում էին հեղինակին, նրա ստեղծագործական ուղուն, մարդկային կերպարին, արժևորում մարզի մշակութային ոլորտի զարգացմանը և տարբեր ժամանակներում երիտասարդ սերունդներին բեմական մշակույթին հաղորդակից դարձնելու նրա ավանդը։

  Դիտարկվել են Գլաձորի միջնակարգ դպրոցի վերանորոգման և ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքները

Դիտարկվել են Գլաձորի միջնակարգ դպրոցի վերանորոգման և ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքները 03.12.2025

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը մարզպետի տեղակալներ Վասիլ Ասլանյանի, Արսեն Խաչատրյանի և Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ այցելեց Գլաձոր բնակավայր՝ դիտարկելու մի շարք ծրագրեր։ Դիտարկվել են սուբվենցիոն ծրագրով իրականացված Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի բյուջեն կազմել է 96 667 200 ՀՀ դրամ, որից պետության մասնաբաժինը 45 տոկոս է, իսկ համայնքինը՝ 55 տոկոս։Ծրագրի իրականացման արդյունքում առկա է 6,167.5 քմ բարեկարգված տարածք։

Գևորգ Պապոյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզային, համայնքային իշխանությունների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ

Գևորգ Պապոյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզային, համայնքային իշխանությունների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ 02.12.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզային, համայնաքային իշխանությունների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Եղեգնաձոր, Արենի և Ջերմուկ համայնքների ղեկավարները։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-03 10:25:46