Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հայտարարություն 04.02.2026
Վայոց ձորի մարզի հարգելի՛ բնակիչներ, փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, հրավիրում ենք ձեզ մասնակցելու ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի մասնակցությամբ տեղի ունենալիք հանդիպմանը, որը կկայանա մարզպետի աշխատակազմում։ Մասնակցելու համար կարող եք նախապես գրանցվել նշված հղմամբ՝ https://tinyurl.com/Vayoc-dzor-link, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ ☎️ 011 597 211, 011 597 212

Արենի համայնքի Ելփին բնակավայրում կառուցվել է մանկապարտեզ 02.02.2026
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրում տեղի ունեցավ նորակառույց մանկապարտեզի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր։ Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով՝ ՀՀ կառավարություն /80 %/ - համայնք /20 %/ համաֆինանսավորմամբ, 374 միլիոն 575 հազար ՀՀ դրամ ընդհանուր գումարով։
Սիրելի՛ հայրենակիցներ, հարգարժա՛ն զինվորականներ, ռազմական գործի ներկայացուցիչներ. Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը, ինչի առիթով ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս: Հունվարի 28-ը խորհրդանշում է հայ ժողովրդի կամքը , անսասան ոգին , ֆիզիկական, բարոյական , հոգևոր ուժերի միավորումը ազատ, անկախ պետություն կերտելու ճանապարհին:
Հարգելի՛ հայրենակիցներ, հունվարի 27-ը մեր օրացույցում ամրագրվել է որպես Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր: Այն մեկ անգամ ևս ընդգծում է մեր անսահման երախտագիտությունը և մեծ պատասխանատվությունը նրանց հիշատակի առջև, ովքեր չվարանեցին հայրենիքի պաշտպանության, անկախության և ազատության համար նվիրաբերել ամենաթանկը՝ կյանքը: Քաջ հայորդիների հիշատակն անմար է, նրանց սխրանքները՝ վառ օրինակներ, նրանց կերպարները՝ ոգեշնչող , փառքը՝ հարատև:

Հարգանքի տուրք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին 27.01.2026
Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը Ջերմուկ համայնքի ղեկավար Մանան Գևորգյանի, Սբ. Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գալուստ Սահակյանի, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Ջերմուկում ծաղիկներ է խոնարհել հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Մեղվաբուծության խնդիրները՝ ուշադրության կենտրոնում 20.01.2026
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության համակարգմամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում > ՀԿ-ի նախագահ Տիգրան Սեդրակյանի և մարզի շուրջ 143 մեղվաբույծների հետ։


