Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

   Եղեգիսի համայնքապետարանը  հայտարարում է աճուրդ համայնքային սեփականություն հանդիսացող հողի համար

Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է աճուրդ համայնքային սեփականություն հանդիսացող հողի համար 08.12.2023

2024 թվականի հունվարի 10-ին՝ ժամը 11:30-ին, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա աճուրդ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողի համար (կառուցապատման նպատակով)՝ Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի նշանակության այլ հողատեսք, մակերեսը՝ 0,27331 հա։ Հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Կոլյա Միքաելյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Կոլյա Միքաելյանին 08.12.2023

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, շնորհավորելով Կոլյա Միքաելյանին, հույս հայտնեց, որ նորանշանակ մարզպետի աշխատանքային փորձը, գիտելիքները, կարողությունները, մարզի խնդիրներին քաջատեղյակ լինելը կնպաստեն նրա՝ նոր աշխատանքին արագ ինտեգրմանը, մարզը արդյունավետ կառավարելուն, մարզի զարգացման ծրագրերի շարունակականության ապահովմանը։ Կոլյա Միքաելյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, երկար տարիներ աշխատելով Վայոց ձորում՝ տիրապետում է մարզի խնդիրներին, ինչը հնարավորություն կտա գտնել դրանց լուծման համար լավագույն տարբերակները։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի խոսքը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի խոսքը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ 07.12.2023

Հարգելի՛ վայոցձորցիներ, գործընկերներ, բարեկամներ Ավարտելով իմ աշխատանքային գործունեությունը Վայոց ձորի մարզպետի պաշտոնում՝ ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին բարձր վստահության, գործադիր և օրենսդիր մարմինների գործընկերներին, դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին արդյունավետ և կառուցողական աշխատանքի համար, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ողջ անձնակազմին, ուժային կառույցների մարզային պատասխանատուներին, ...

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության   մրցույթ

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության մրցույթ 06.12.2023

Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողովը Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 1,31 հա, մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու (որպես արոտավայր) նպատակով, 10 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով հայտարարում է բաց մրցույթ, որը կկայանա 2024 թվականի հունվարի 5-ին, ժամը 11:00–ին, Ջերմուկի համայնքապետարանում՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում։

Վայոց ձորի մարզում նոյեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին տեղեկատվություն

Վայոց ձորի մարզում նոյեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին տեղեկատվություն 06.12.2023

Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի նոյեմբեր ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց  ՀՀ ԿԳՄՍ  նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին 04.12.2023

Դեկտեմբերի 1-ին մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին: Այցի նպատակն էր տեղում քննարկել մարզերում մշակութային քաղաքականության խնդիրները, ծանոթանալ մշակութային տների, գրադարանների, երիտասարդական կենտրոնների գործունեությանը և շենքային պայմաններին: Շրջայցի շրջանակներում մարզպետ Արարատ Գրիգորյանն ու նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելեցին Եղեգնաձորի մշակույթի կենտրոն, Եղեգնաձորի երաժշտական դպրոց, Վայոց ձորի մարզային գրադարան:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45