Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն <<Դպրոցական բաժանորդային համակարգ>> ծրագրի էքսպո-արշավի վերաբերյալ 11.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով պետական քաղաքականության առաջնահերթությունները և ոլորտային ռազմավարական գերակայությունները, 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է «Մշակութային կրթության տարի»: Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնելու մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը:
Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու հերթական նիստը 11.09.2024
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15։30-ին, Վայքի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://www.vayk.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=ada2249c-2fcc-4cee-8799-8587ab147a57
Դպրոցներին տրամադրվեցին հեծանիվներ 10.09.2024
Հեծանվային սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի գաղափարների տարածման և ֆիզիկական դաստիարակության խրախուսման նպատակով հանրապետության դպրոցներին ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրվում են հեծանիվներ։ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի,սպորտի վարչության համակարգմամբ այսօր Վայոց ձորի մարզի 31 միջնակարգ դպրոցներին, Եղեգնաձորի վարժարանին, Վայքի ավագ դպրոցին, Ջերմուկի կրթահամալիրին տրամադրվեցին 2-ական հեծանիվներ, որոնք աշակերտները ուսումնական նպատակներով կօգտագործեն ֆիզկուլտուրայի դասաժամերին։
Վայոց ձորի մարզը մասնակցեց «Արվեստների և արհեստների» փառատոնին 09.09.2024
Սեպտեմբերի 7-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անց է կացվել արդեն ավանդական դարձած «Արվեստների և արհեստների» 12-րդ միջազգային փառատոնը, որն այս անգամ կրում էր «Տուրիզմը միավորում է մշակույթներ» խորագիրը։ Փառատոնը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզպետի աշխատակազմերի, «MEDIA ONIX» մշակույթի և տուրիզմի պրոպագանդման ընկերության աջակցությամբ։
Ագարակաձոր բնակավայրում նշվեց գյուղի տոնը 09.09.2024
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում սեպտեմբերի 8-ին նշվեց Ագարակաձորի տոնը։ Միջոցառման մեկնարկից առաջ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի գլխավորությամբ միջոցառման մասնակիցները այցելեցին Անապատ կոչվող մատուռ և կատարեցին մոմավառություն։ Բացման խոսքով հանդես եկավ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ով նշեց, որ նմանատիպ միջոցառումները միտված են բնակիչներին ավելի միասնական դարձնելուն և շնորհավորեց ագարակաձորցիներին իրենց տոնի առթիվ։ Համայնքի ղեկավարը նաև շնորհակալագրեր հանձնեց Ագարակաձորի՝ միջոցառումներին և նախաձեռնություններին մշտապես ակտիվորեն մասնակցած բնակիչներին։
Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը 06.09.2024
Հարգելի՛ քաղաքացիներ․ տեղեկացնում ենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 18։00-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ․ https://www.yeghegnadzor.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&nt=1&g=5522e2c3-fece-4071-9150-53f21423efa1