Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է դպրոցահասակ երեխաների ամառային ճամբարը

22.06.2026

   Մեկնարկել է դպրոցահասակ երեխաների ամառային ճամբարը։
   Հունիսի 20-29-ը Վայոց ձորի մարզից 7-13 տարեկան 60 երեխա Կոտայքի մարզի <<Հասմիկ>> մանկական ճամբարում կանցկացնի ամառային հանգիստը։
   Երկրորդ հերթափոխը կմեկնարկի հունիսի 29-ին և կտևի մինչև հուլիսի 8-ը։ Այն նախատեսված է Վայոց ձորի մարզից ևս 60 երեխայի համար։
   Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության հովանու ներքո, աշխատանքները համակարգվում են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության կողմից։ Ընդգրկվել են ՀՀ Վարչապետի՝ 15․05․2026թ N 439-Ա որոշման 1-ին կետով սահմանված չափորոշիչներին համապատասխանող երեխաները։
   Դպրոցականների անվտանգ մեկնումն ու վերադարձն ապահովելու համար աշխատանքներում ներգրավված են Պարեկային ծառայության աշխատակիցներ, բուժաշխատողներ, սոցիալական աշխատողներ։
   Նշենք, որ ճամբարի նպատակն է ապահովել երեխաների անվտանգ, առողջ, ակտիվ, կրթադաստիարակչական և հետաքրքիր հանգիստը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-22 17:25:52