Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
![Իրազեկում Իրազեկում](http://vdzor.mtad.am/files/n_pics/39684_s.jpg)
Իրազեկում 01.10.2024
Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության միջոցառումների անցկացման պլան-ժամանակացույցի՝ ս/թ հոկտեմբերի 3-ին Վայք համայնքի Նոր Ազնաբերդ բնակավայրում, 30-ին Արինի միջնակարգ դպրոցում , 10-ին Եղեգիսի համայնքի Հորբատեղի հիմնական, 17-ին Եղեգիսի միջնակարգ և 23-ին Սալլիի հիմնական դպրոցներում իրականացվելու են > թեմայով ուսումնավարժություններ։ Գործարկվելու է Նոր Ազնաբերդ բնակավայրի շչակը։ Խնդրում ենք չանհանգստանալ։
![Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ](http://vdzor.mtad.am/files/n_pics/39685_s.jpg)
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 01.10.2024
Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ամբողջ աշխարհում նշվում է տարեցների միջազգային օրը, ինչի առթիվ շնորհավորում եմ մեր տարեցներին եւ ցանկանում նրանց նախ և առաջ առողջություն եւ արժանապատիվ ծերություն: Օրը պատեհ առիթ է նորից ու նորից գնահատելու մեր մայրերին ու հայրերին, տատիկներին ու պապիկներին, ովքեր ավանդաբար եղել և մնում են հայկական ընտանիքի պահապանն ու ուժը, սերունդներին լավագույն արժեքների և հարուստ կենսափորձի փոխանցողները: Տարեցները հայկական ավանդական ընտանիքների հենասյունն են, իսկ տարեցների ներկայությունը՝ գերդաստանի հավաքական կերպարը պահելու լավագույն գրավականը։
![Վայոց ձորի մարզում կիրականացվի <<Վերսկսելով միասին․ տեղահանված ընտանիքների վերաինտեգրումն ու զարգացումը>> ծրագիրը Վայոց ձորի մարզում կիրականացվի <<Վերսկսելով միասին․ տեղահանված ընտանիքների վերաինտեգրումն ու զարգացումը>> ծրագիրը](http://vdzor.mtad.am/files/n_pics/39698_s.jpg)
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության մասնագետները սեպտեմբերի 30-ին Վայք և Արենի համայնքներում մասնակցեցին > կողմից իրականացվելիք > ծրագրի քննարկմանը։ Ծրագրի նպատակն է ապահովել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար համապարփակ սոցիալական աջակցություն և հյուրընկալ համայնքներում լիարժեք ինտեգրում։
![Հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Եղեգիս համայնքում բնակություն հաստատած անձանց հետ Հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Եղեգիս համայնքում բնակություն հաստատած անձանց հետ](http://vdzor.mtad.am/files/n_pics/39655_s.jpg)
Հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Եղեգիս համայնքում բնակություն հաստատած անձանց հետ 30.09.2024
Սեպտեմբերի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը և առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը Եղեգիսի համայնքապետարանում հանդիպել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Եղեգիս համայնքում բնակություն հաստատած անձանց հետ։ Քննարկվել են տեղահանվածներին հուզող խնդիրները, տրվել են պարզաբանումներ պետական աջակցության ծրագրերի, բնակապահովման ծրագրին դիմելու առանձնահատկությունների վերաբերյալ։
![Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2024թ․ երրորդ նիստը Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2024թ․ երրորդ նիստը](http://vdzor.mtad.am/files/n_pics/39670_s.jpg)
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2024թ․ երրորդ նիստը 30.09.2024
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2024թ․ երրորդ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։
![Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը](http://vdzor.mtad.am/files/n_pics/39631_s.jpg)
Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը 27.09.2024
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։