Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվության ազատություն, դիմեք մեզ

Տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձԵՎ

                                              Օրինակելի ձև


Մարմնի, կազմակերպության անվանումը
Տեղեկություններ տրամադրող պաշտոնյայի անուն, ազգանունը
Դիմողի անուն, ազգանուն
/Բնակության, աշխատանքի կամ ուսման վայրի հասցեն,
իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանում և գտնվելու վայրը /


Տեղեկություն ստանալու հարցում

Հարգելի պրն/տկն _________________________,

Համաձայն 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների և <Տեղեկատվության ազատության մասին> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ ___________________________ (հնարավորինս հստակ ձևակերպեք անհրաժեշտ տեղեկությունը) մասին:


   <Տեղեկատվության ազատության մասին> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

    Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) և հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը:

(Պատրաստ եմ վճարել <Տեղեկատվության ազատության մասին> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանաչափը գերազանցող տեղեկության տրամադրման համար):

Խնդրում եմ ծանուցումը ուղարկել էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:

 

Կանխավ շնորհակալ եմ`

անուն, ազգանուն ստորագրություն
ամսաթիվ

 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-18 18:18:41