Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ "Տարվա լավագույն համայնք" մրցանակաբաշխությունը 11.11.2013

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 17-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 10-ին անցկացվեց "Տարվա լավագույն համայնք-2013" մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, մարզպետներ, համայնքապետեր, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առիթով

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առիթով 10.11.2013

Սիրելի հայրենակիցներ: Նոյեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է Տեղական ինքնակառավարման օրը: 1996 թվականին այդ օրը մեր երկրում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները և պաշտոնապես ուժի մեջ մտավ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ Վայոց ձորի մարզպետարանւմ

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ Վայոց ձորի մարզպետարանւմ 09.11.2013

2013 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն, որին մասնակացում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, աշխատակազմի քարտուղարության պետ Հայկ Կարապետյանը։ Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմում էին սոցիալական աջակցության, առողջապահական և այլ հարցերով։

Է.Ղազարյանը մասնակցել է Ֆ.Բալոյանի հիշատակին նվիրված ցերեկույթին

Է.Ղազարյանը մասնակցել է Ֆ.Բալոյանի հիշատակին նվիրված ցերեկույթին 08.11.2013

2013թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանի, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության աշխատակիցների հետ մասին Եղեգնաձորի Երաժշտական դպրոցում մասնակցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի երկարամյա տնօրեն, վերջերս կյանքից վաղաժամ հեռացած Ֆիլիպ Բալոյանի հիշատակին նվիրված ցերեկույթին:

Ելփինի գյուղապետն արժանացել է պետական պարգևի

Ելփինի գյուղապետն արժանացել է պետական պարգևի 08.11.2013

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2013 թվականի նոյեմբերի 7-ի ՆՀ-294-Ա հրամանագրով ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփինի գյուղական համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով՝ համայնքների զարգացման գործում ներդրած ավանդի համար։

Աշխատանքային հանդիպում համայնքի ղեկավարների հետ

Աշխատանքային հանդիպում համայնքի ղեկավարների հետ 07.11.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը 2013 թվականի նոյեմբերի 6-ին աշխատանքային հանդիպումներ ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքների բյուջեների հավաքագրման, 2012 թվականին հողօգտագործողների հատկացված ցորենի սերմնացուի գումարների հավաքագրման, համայնքներում բաշխած ազոտական պարարտանյութի գումարների հավաքագրման, ինչպես նաև առանձին համայնքներում իրականացվող պետական ծրագրերին, 2014 թվական բյուջետային գործընթացին առնչվող, սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք այլ խնդիրներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40