Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Եղեգնաձորի տարածաշրջանի սոցիալական աշխատողների հետ

Հանդիպում Եղեգնաձորի տարածաշրջանի սոցիալական աշխատողների հետ 14.11.2013

2013 թվականի նոյեմբերի 13-ին Սոցիալական աշխատողի օրվա և Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության համակարգի կազմավորման 20-ամյակի միջոցառումների շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանն ու Մելսիկ Հարությունյանը, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Խաչիկ Գևորգյանը հանդիպեցին Եղեգնաձորի տարածաշրջանի սոցիալական աշխատողների հետ:

Փոխվարչապետն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր

Փոխվարչապետն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր 13.11.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Վայոց ձորի մարզում ծանոթացավ իրականացվող ծրագրերի ընթացքին:

Խաղողի վերջին բերքահավաքն Աղավնաձոր համայնքում

Խաղողի վերջին բերքահավաքն Աղավնաձոր համայնքում 12.11.2013

«Պրինինտի» ընկերության ներկայացուցիչները ընկերության համահիմնադիր Հովակիմ Սաղաթելյանի գլխավորությամբ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող ընկերությանը պատկանող խաղողի այգիներում կազմակերպել էին խաղողի ամփոփիչ բերքահավաք, որին ներկա էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Աշխատանքային հանդիպում զբոսաշրջության զարգացման հարցերով

Աշխատանքային հանդիպում զբոսաշրջության զարգացման հարցերով 12.11.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ էդգար Ղազարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի տուրիզմի ավագ փորձագետ Արմինե Իսրայելյանի և կարճաժամկետ միջազգային խորհրդատու Կիպլինգ Գառլանդի հետ:

Թատերական ներկայացում Եղեգնաձորում

Թատերական ներկայացում Եղեգնաձորում 11.11.2013

2013 թվականի նոյեմբերի 9-ին Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացրեց Ալ.Շիրվանզադեի «Չար ոգի» դրաման (թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյան): Գլխավոր դերերում հանդես էին գալիս ՀՀ վաստակավոր արտիստներ Սուսաննա Բաղդասարյանը և Ռազմիկ բադալյանը, ինչպես նաև դերասաններ Տիգրան Գաբոյանը և Դիանա Մացոյանը: Ներկայացմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանն ու Մելսիկ Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հարյուրավոր թատերասերներ:

Կայացավ "Տարվա լավագույն համայնք" մրցանակաբաշխությունը 11.11.2013

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 17-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 10-ին անցկացվեց "Տարվա լավագույն համայնք-2013" մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, մարզպետներ, համայնքապետեր, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:57:28