Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

16.04.2015

  2015 թվականի ապրիլի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է ,,ԱՄՔՈՐ,, կազմակերպության գյուղատնտեսական ծրագրերի ղեկավար Արմեն Խալաթյանին: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և Սալլի համայնքի ղեկավար Սամվել Ղազարյանը:
Մարզպետը ողջունեց հյուրերին և նշեց, որ կարևորում է համայնքնային խնդիրների լուծման ցանկացած ծրագրի իրականացում, անկախ դրանց ծավալների:
Հանդիպումը կայացել է Սալլի համայքում իրականացվող ,,Համայնքի զարգացում՝ գյուղատնտեսության զարգացման և տեխնիկական աջակցության միջոցով,, ծրագրի շրջանակում:
Արմեն Խալաթյանը ներկայացրեց նախկին տարիներին մարզում իրենց կողմից կատարված աշխատանքները և իրականացված ծրագրերը՝ մարզի 5 համայնքներում գյուղացիական կոոպերատիվների հիմնում և տարբեր աշխատանքներ կատարող գյուղտեխնիկայով նշված կոոպերոտիվների զինում:
Ներկայացվեց, որ Սալլի համայնքում հիմնված կոոպերատիվին նույնպես կտրամադրվի գյուղտեխնիկա, կիրականացվի ոռոգելի ջրագծի վերանորոգում, ջրհավաք հորի կառուցում, ոռոգման ջրագծի արտաքին և ներքին ցանցի մաքրում: Բանախոսը նշեց, որ նոր գյուղտեխնիկայի գործադրման շնորհիվ կավելանա ջրդի վարելահողերի քանակը: Մարզպետը հետաքրքրվեց, թե համայնքում որքան աշնանացան և գարնանացան հերկ է իրականացվել: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ կատարվել է 5 հա աշնանացան և 5 հա գարնանացան հերկ, որը ծրագրի իրականացման արդյունքում կհասցվի 30-35 հա-ի:
Մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը նշեց, որ դա կարող է մեծ օժանդակություն դառնալ Սալլիի նման փոքր համայնքի համար:
Մարզպետ Հարություն Սարգսյանն ամփոփելով հանդիպումը շնորհակալություն հայտնեց հյուրին և պատրաստակամություն՝ հատագա համագործակցության, ի շահ մարզում գյուղատնտեսության զարգացման:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 15:00:59