Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Համայնքային փառատոնին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Համայնքային փառատոնին 02.10.2013

2013 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Երևանի Սիրահարների այգում մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող «Քաունթերփարթ ինթերնեյշնլ Հայաստան» կազմակերպության կողմից կազմակերպված Համայնքային փառատոնին: «Քաունթերփարթ ինթերնեյշնլ Հայաստանն» արդեն 2-րդ անգամ կազմակերպում նմանատիպ միջոցառում: Ծրագրում ներգրավված գործընկեր 43 համայնքներից: ՀՀ Վայոց ձորի մարզից փառատոնին մասնակցում էին Վայք, Գետափ, Բարձրունի և Գոմք համայնքները, որոնք ներկայացնում էին իրենց յուրահատուկ մշակույթը և ավանդական բարիքները: Փառատոնի ընթացքում տեղի ունեցան նաև վարպետության դասընթացներ՝ ավանդական ճաշատեսակների պատրաստում, ասեղնագործության, գոբելենի տեխնոլոգիայի ուսուցանում, տիկնիկային ներկայացումներ և այլն:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 02.10.2013

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ, ՋԵՐՄՈՒԿ ԵՎ ՎԱՅՔ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՍԾՏՄ-ՆԵՐՈՒՄ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Քննարկում- խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալի մոտ

Քննարկում- խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալի մոտ 02.10.2013

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի մոտ կայացավ անհետաձգելի իրավիճակներում վերարտադրողական առողջությանն առնչվող հարցերի վերաբերյալ քննարկում: Քննարկման հարցերը ներկայացրեց ,,Ապավեն համայնքներին,, բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարինե Գաբրիելյանը: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը և տեղակալը, մարզի բուժ-հաստատությունների տնօրենները, ԱԻՆ մարզային փրկարարական ծառայության ներկայացուցիչներ:

   Վայոց ձորը  մասնակցել է զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված էքպոյին

Վայոց ձորը մասնակցել է զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված էքպոյին 01.10.2013

Սեպտեմբերի 27-ին, զբոսաշրջության համաշխարհային օրը, Հյուսիսային պողոտայում իրականացավ զբոսաշրջային էքսպո, որին մասնակցեց նաև ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնը` ներկայացնելով Վայոց ձորի մարզը և մարզի տուրիստական հնարավորությունները: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Այն նպատակ ուներ հանրությանը, ինչպես նաև տուրիստներին տեղեկատվություն տրամադրել Հայաստանի տարբեր մարզերի տուրիստական հնարավորությունների մասին, նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը: Էքսպոյին մասնակցում էին հանրապետության 10 մարզերը, ինչպես նաև ներգնա տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կառույցները: Վայոց ձորի մարզը զբոսաշրջային էքսպոյին ներկայացավ ըստ արժանվույն: Դրանում իր մեծ ներդրումն ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Հայտնի է, որ Վայոց ձորի մարզը Հայաստանի ամենահարուստ մարզերից մեկն է իր բնական և պատմական ժառանգությամբ, իր մեծաքանակ քարանձավներով, ջրվեժներով, վանքերով, ամրոցներով, բերդերով և կամուրջներով: Վայոց ձորի տաղավարում ներկայացված էր ոչ միայն

ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակության այցը Իրանի  Իսլամական Հանրապետություն

ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակության այցը Իրանի Իսլամական Հանրապետություն 30.09.2013

ՀՀ Վայոց ձորի մարզի միջազգային համագործակցության շրջանակներում, ս.թ. սեպտեմբերի 27-29-ը Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալություն էր մեկնել մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, “Ջերմուկ Աշխարհ” առողջարանի գլխավոր բժիշկ Ստեփան Ավագյանը, Վայքի «Տուրիզմի կենտրոնի» տնօրեն Շիրակ Միքայելյանը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը, մարզպետի օգնական Լիպարիտ Ասատրյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Տրդատ Չալըմյանը: Հայաստանյան պատվիրակությունն արժանացավ ջերմ ընդունելության, այցելություններ եղան հայկական պատմամշակութային հուշարձաններ, Սբ. Ստեփանոս վանական համալիր: Խոյի կուսակալ Ղոլամ Հոսեին Ամմարիի ուղեկցությամբ պատվիրակությունն այցելեց կուսակալությունում գործող արտադրական ձեռնարկություններ,Խոյի Սուրբ Սարգիս եկեղեցի, մշակութային և կրթական հաստատություններ: Եռօրյա հագեցած ծրագրի ընթացքում մեր պատվիրակությունը հյուրընկալվեց Խոյի քաղաքային խորհրդում, կուսակալության վարչակազմում, ընդունելություններին մասնակցեց նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Վերջում տեղի ունեցավ պատվիրակության պաշտոնական ընդունելություն Խոյի կուսակալության հոգևոր առաջնորդի կողմից, որին մասնակցեցին նահանգի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, քաղաքային և մարզային խորհրդի անդամներ, ներկայացուցիչներ:

Հայ-իրանական համատեղ մշակութային ցուցահանդես Խոյում

Հայ-իրանական համատեղ մշակութային ցուցահանդես Խոյում 30.09.2013

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Խոյի կուսակալության միջև 2010թ. դեկտեմբերի 5-ին ստորագրված հուշագրի, համատեղ մշակութային ցուցահանդես կազմակերպելու վերաբերյալ, ս.թ. սեպտեմբերի 26-30-ը Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցավ հայ-իրանական մշակութային ցուցահանդես: Համատեղ ցուցահանդեսի պաշտոնական բացմումը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին, ժապավենը հանդիսավորությամբ կտրեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ու ԻԻՀ Խոյի կուսակալ Ղոլամ Հոսեին Ամմարին: Հանդիսությանը ներկա էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն էին մեկնել վայոցձորցի գեղանկարիչներ, քանդակագործներ, փայտագործ վարպետներ: Մշակութային պատվիրակության կազմում էին Կամո Սահակյանը (Եղեգնաձորի մշակույթի տան տնօրեն), Արտյոմ Ղազարյանը, Վարդան Ավետյանը, Էդուարդ Ասատրյանը, Սամվել Հովհաննիսյանը, Բագրատ Սարգսյանը, Սայադ Սայադյանը, Արտյոմ Ղազարյանը, Հայկ Շահբազյանը: Մեր արվեստագետները Իրան էին տարել ավելի քան հարյուր աշխատանք, որոնց թվում` գեղանկարներ, գրաֆիկա, կոլլաժ, բատիկա, քանդակներ, փայտյա և մետաղական աշխատանքներ: Իրանական կողմը նույնպես ներկայացել էր ցուցահանդեսին շուրջ տասը արվեստագետներով, որոնց գործերի մեծ մասը ձեռագործ գոբելեն աշխատանքներ էին: Մշակութային միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղի լրատվական միջոցներով: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին, ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ, Խոյի քաղաքի ակտիվի և մեր պատվիրակության ներկայացուցիչներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38