Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին նվիրված քննարկմանը

15.04.2015

 2015 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին նվիրված քննարկմանը, որը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնում: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ , հաշմանդամներ, ՀԿ ներկայացուցիչներ:
Միջոցառում կազմակերպել էին հաշմանդամների աջակցության ,,ՈՂՋԻ,, ՀԿ-ն, նախագահ Կամո Դավթյան և ,,Սոցիալ հոգեբանական հետազոտությունների և վիճակագրության կենտրոն,, ՀԿ-ն, նախագահ՝ Խնկանուշ Մարկոսյան:
Միջոցառման սկզբում ցուցադրվեց խուլ երեխայի խոսելու ունակության զարգացման մասին ֆիմ, այնուհետ կազմակերպվեց քննարկում: Ելույթ ունեցավ Կամո Դավթյանը, ով ներկայացրեց հաշմանդամ դառնալուց հետոակտիվ կյանքով ապրելու իր ձգտման և իրականացնելու համար իր ներդրած ջանքերի մասին, որոնց շնորհիվ նա առանց ձեռքերի դաստակների դարձել է սեղանի թենիսի հանրապետական և միջազգային մրցումների հաղթող: Ստեղծել է հասարակական կազմակերպություն և զբաղվել հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ: Մարզպետն իր խոսքում ողջունեց հասարակական գործունեությամբ և թենիսային սպորտով զբաղվող Կամո Դավթյանին, գովեստով ներկայացրեց Կամոյի օրինակելի վարքագիծը: Հարություն Սարգսյանը մարզային իշխանությունների կողմից համագործոկցության պատրաստակամություն հայտնեց, հաշմանդամներին մարզային հասարարակական կյանքում ներգրավելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 15:00:59