Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 25.10.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 24-ին մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունն անցկացրեց, որի ընթացքում քննարկվեցին մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքին, 2014թ. բյուջետավարման գործընթացին, աշնան գյուղատնտեսական աշխատանքներին առնչվող հարցեր:

Հայ-Ղազախական միջկառավարական հանձնաժողովի անդամների այցը  ՀՀ Վայոց ձորի մարզ

Հայ-Ղազախական միջկառավարական հանձնաժողովի անդամների այցը ՀՀ Վայոց ձորի մարզ 25.10.2013

Երևանում իր աշխատանքներն ավարտած հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի անդամները Ղազախստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ Վայոց ձորի մարզ: Հյուրերն այցելեցին Ջերմուկ, որտեղ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի ուղեկցությամբ ծանոթացան քաղաքի տեսարժան վայրերին, այցելեցին հանքային ջրերի արտադրության գործարան:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների աշխատանքային այցը  ՀՀ  Վայոց ձորի մարզ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների աշխատանքային այցը ՀՀ Վայոց ձորի մարզ 25.10.2013

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության, և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և նույն հանձնաժողովի անդամ ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը աշխատանքային այցելություն էին կատարել ՀՀ Վայոց ձորի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ ոստիկանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների աշխատանքին և գործունեությանը: ՀՀ ԱԺ պատգամավորներին և նրանց ուղեկցող աշխատակիցներին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի մոտ դիմավորեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Էդիկ Կալիյանը:

Ընդունելություն Ռուսաստանի դեսպանատանը 24.10.2013

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է դեսպանատան խորհրդական, «Ռոսսոտրունիչեստվո» գործակալության Հայաստանյան կառույցի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը կազմակերպված հրաժեշտի ընդունելությանը:

Մարզխորհրդի նիստում

Մարզխորհրդի նիստում 23.10.2013

2013 թվականի հոկտեմբերի 22-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Էդգար Ղազարյանը, հետևյալ օրակարգով`

Համերգ գյուղի աշխատավորի օրվա առիթով 22.10.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված գյուղի աշխատավորի օրվան նվիրված տոնական համերգին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38