Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

   Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում Վայոց ձորում

Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում Վայոց ձորում 07.10.2013

Հոկտեմբերի 6-ին Եղեգնաձորի մշակույթի տանը հանդիսավորությամբ նշվեց Ուսուցչի օրը: Միջոցառմանը նախորդել էր ավանդական դարձած բերքի տոնը և դահլիճում տիրում էր բարձր տրամադրություն: Տոնական միջոցառումն սկսվեց Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ քահանա Կաբաղյանի օրհնությամբ: Մարզպետ Էդգար Ղազարյանը սրտանց շնորհավորեց մարզի ուսուցիչներին տոնի առթիվ և անմնացորդ նվիրումով աշխատելու ցանկությամբ՝ բեղմնավոր գործունեություն ու անձնական երջանկություն մաղթեց ուսուցիչներին: Մարզի մի խումբ ուսուցիչներ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար արժանացել էին Վայոց ձորի մարզպետի շնորհակալագրի: Շնորհակալագրերը ուսուցիչներին հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Հրապարակվեց մարզի ութ ուսուցիչների անունները, որոնք նախօրեին ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տարբեր անվանակարգերում արժանացել էին խրախուսանքների:

 Գինու փառատոն Արենի համայնքում

Գինու փառատոն Արենի համայնքում 07.10.2013

Ս/թ հոկտեմբերի 5-ին Արենի համայնքում Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի և Արամ Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ,,Գինու փառատոն,,: Փառատոնի պաշտոնական բացման խոսքով հանդես եկավ րենի համայնքի ղեկավար Սեյոժա Սուքիասյանը: Խաղողի ճզման արարողության թույլտվության պատիվը վերապահված էր մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանին: Փառատոնի շրջանակում տեղի ունեցավ գործարանային և տնական արտադրության գինիների մրցույթ: Փառատոն ամբողջ ընթացքում հնչում էին ուրախ երգ ու պարը:

Գինու փառատոն Վայոց ձորում

Գինու փառատոն Վայոց ձորում 03.10.2013

ՀՀ Վայոց ձորի մարզում ս/թ հոկտեմբերի 4-6-ը ,,Գինու փառատոնի,, շրջանակում Ռինդ, Արենի և Եղեգնաձոր համայնքներում տեղի կունենան միջոցառումներ: Սիրով ներկայացնում ենք միջոցառումների ծրագրերը և հրավիրում բոլոր ցանկացողներին մասնակցելու ,,Արենի գինու փառատոնի,, տոնակատարություններին:

Ավարտվել է Արփա  գետի  ափապաշտպան  գաբիոնային  շարվածքի կառուցումը

Ավարտվել է Արփա գետի ափապաշտպան գաբիոնային շարվածքի կառուցումը 03.10.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնում են, որ Ազատեկ համայնքի շուրջ 26 հա հողատարածք Արփա գետի հեղեղումներից պաշտպանելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության ,,Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն,, ԾԻԳ-ի կողմից իրականացվել է ափապաշտպան գաբիոնային շարվածք` 380 գծմ ընդհանուր երկարությամբ, որի նախահաշվային արժեքը կազմում է 60726 հազ. դրամ: Շինարարությունը կատարվել > ՍՊԸ- ի կողմից: Շինարարական աշխատանքներն սկսվել ս/թ. մարտ ամսին, ավարտվել են սեպտեմբերի 30- ին:

Բնակարանամուտ են տոնել սահմանամերձ Խաչիկ գյուղի 9 զինծառայողների ընտանիքներ

Բնակարանամուտ են տոնել սահմանամերձ Խաչիկ գյուղի 9 զինծառայողների ընտանիքներ 03.10.2013

ՀՀ Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում հոկտեմբերի 2-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացի շրջանակում տեղի է ունեցել հերթական շենքի բացման և բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ուղեկցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Բնակարաններ են ստացել 9 զինծառայողների ընտանիքներ: Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց է հանձնել բնակարանների բանալիներն ու վկայագրերը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը մշտապես գտնվում է հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և ամեն ինչ արվում է, որպեսզի զինծառայողներն, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ լինելով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:

Ջերմուկում մեկնարկեց Գյուղական համայնքների երրորդ համաժողովը

Ջերմուկում մեկնարկեց Գյուղական համայնքների երրորդ համաժողովը 03.10.2013

Ջերմուկում այսօր մեկնարկեց Գյուղական համայնքների երրորդ համաժողովը, որն աշխատանքները կշարունակի մինչեւ հոկտեմբերի 5-ը: Համաժողովի ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում է տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ: Բացելով համաժողովը` ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառումն արդյունավետ հարթակ է ` ոլորտում գործող բոլոր դերակատարների երկխոսության, իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության ու փորձի փոխանակման համար: "Համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեն նաեւ ոլորտի անմիջական պատասխանատուներից տեղեկանալ իրականացվող բարեփոխումների եւ որդեգրված քաղաքականության մասին",-նշեց նա: Վ. Տերտերյանը կարեւորեց, որ երրորդ համաժողովին, համայնքապետերից բացի, մասնակցում են նաեւ ավագանու անդամներ, քանի որ համաժողովի ընթացքում քննարկվելու են նաեւ ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: Համաժողովը հյուրընկալող Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ողջունեց եւ արդյունավետ աշխատանք մաղթեց մասնակիցներին: Նա նկատեց, որ Գյուղական համայնքների համաժողովը Ջերմուկում արդեն ավանդաբար անցկացվող միջոցառումների շարքում իր ուրույն տեղն ունի: "Մենք սիրով ենք հյուրընկալում համաժողովը, քանի որ այն հրաշալի հնարավորություն է ընձեռում քննարկելու ոչ միայն գյուղական համայնքների, այլեւ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ինստիտուցիոնալ խնդիրները",-նշեց մարզպետը: Համաժողովի շրջանակում կկազմակերպվեն համայնքների կայուն զարգացման խնդիրներին վերաբերող հետեւյալ տասը թեմատիկ կլոր սեղանները. 1. Տեղական ինքնակառավարման ոլորտ . Վարչատարածքային բարեփոխումներ, համայնքների խոշորացման գործընթաց, տեսլական եւ արդյունավետություն: 2. Ստուգումներ եւ վարչական հսկողություն. Տեղական ինքնակառավարման մարմիններում պետական մարմինների կողմից իրականացվող ստուգումների (հսկողության, վերահսկողության) եւ վարչական հսկողության գործընթացի կանոնակարգում, վարչարարության հիմունքները եւ վարչական վարույթը համայնքներում: 3. Գնումների գործընթաց . ՀՀ համայնքներում գնումների իրականացման գործընթացի կանոնակարգում: 4. Մրցակցային համայնք. Համայնքների զարգացումը, մրցակցային համայնքի տեսլականը, համայնքների 4-ամյա զարգացման պլանները եւ դրանց իրավական կարգավորումները: 5.Շրջակա միջավայր. Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարում, բարելավման ծրագրեր, խնդիրներն ու լուծման առաջարկները: 6. Զբոսաշրջություն, տնտեսական զարգացում. Զբոսաշրջությունը որպես գործարար միջավայրի զարգացմանը նպաստող գործոն, համայնքային բրենդի ձեւավորումը, զարգացումը եւ խթանումը, համայնքների մրցակցային առավելությունները, ներկա իրավիճակը, խնդիրները եւ լուծման առաջարկները: 7. Գյուղատնտեսություն. Գյուղատնտեսական քաղաքականությունը, օրենսդրական բացերը եւ անհրաժեշտ փոփոխությունները, գյուղացիական տնտեսությունների ներկա իրավիճակը, խնդիրները եւ լուծման առաջարկները: 8. Տեղական ինքնակառավարման մարմիններ. Համայնքի ավագանու գործունեությունը, թափանցիկությունը, իրավասությունների շրջանակը, "Ավագանու ինստիտուտ"-ի ձեւավորումը, ընթացիկ խնդիրները եւ լուծման առաջարկները: 9. ՓՄՁ զարգացումը Հայաստանում. Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումն ու ներկա օրենսդրությունը, գործարարությունը տեղական մակարդակում, ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի աջակցությունը: 10. Հողերի կառավարում . ՀՀ գյուղական համայնքներում հողային օրենսդրության պահանջներին համապատասխան վերահսկողության իրականացման ընթացքում առկա խնդիրների վերհանում եւ դրանց լուծման ուղիները: Այս տարի համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն նաեւ մարզական միջոցառումներ. մարզերի թիմերը կմասնակցեն շախմատի եւ նարդու մրցաշարերին, ինչպես նաեւ "Ինչ, որտեղ, երբ" ինտելեկտուալ խաղ-մրցույթին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38