Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցելություն ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ ցուցահանդես

Այցելություն ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ ցուցահանդես 21.10.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը 2013 թվականի հոկտեմբերի 19-ին այցելել է Երևանում բացված գյուղատնտեսական և վերամշակող արտադրանքների ցուցադրության ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ ցուցահանդես, շրջել ցուցահանդեսի տարածքում և ծանոթացել ներկայացված ընկերությունների արտադրատեսակներին: Էդգար Ղազարյանն առանձնահատուկ ուշադրություն է արժանացրել ՀՀ Վայոց ձորի մարզը ներկայացնող ընկերություններին:

Մեկնարկեց Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի 2013-2014 թվականների ուսումնական տարին

Մեկնարկեց Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի 2013-2014 թվականների ուսումնական տարին 21.10.2013

Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցի դահլիճում պաշտոնապես ազդարարվեց Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) 2013-2014 թվականների ուսումնական տարվա մեկնարկը: Դպրոցի 9-րդ ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին և մասնակիցներին ողջունեցին ՔԴԵԴ տնօրեն Արմեն Զաքարյանը, դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, դպրոցի շրջանավարտներ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, քաղաքական վերլուծաբան Արտյոմ Երկանյանը:

Տեղի կունենա մարզխորհրդի հերթական նիստը 18.10.2013

Սույն թվականի հոկտեմբերի 21-ին ժամը 11:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա մարզխորհրդի հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. ՀՀ կառավարության կողմից մարզի հողօգտագործողներին մատչելի գներով հատկացված ազոտական պարարտանյութերի և դիզ. վառելիքի վերաբաշխ-ման մասին,, /Զեկ. մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյան/ 2. ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքում լրացումներ կատարելու և ՀՀ Նախագահի հրամանագիրը մարզխորհրդի նիստերի անցկացման վերաբերյալ,, / Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ն. Մաղաքյան/ 3. ,,2013թ. ինն ամիսներին համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին,, /Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/ 4. ,,Համայնքների ազգաբնակչության թվի ճշգրտման մասին,, /Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/ 5. ,,2013թ. գարնանային զորակոչի արդյունքները և աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքների մասին,, /Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/ 6. ,,2013թ հոկտեմբերի 3-ից 5-ը Ջերմուկ քաղաքում կայացած գյուղական համայնքների 3-րդ համաժողովի արդյունքների մասին,, /Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/ 7. ,,ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեոդեզիայի և հողային պետական տեսչության մասնագետների կողմից մի քանի համայնքներում կատարված ստուգումների արդյունքների մասին,, /Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մ. Մեսրոպյան/ Հայտարարություններ 1. ,,ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մարզին հատկացվելիք 50 մլն դրամ գումարի վերաբերյալ,,: /Զեկ.մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ա. Հովսեփյան 2. ,,Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգի կիրառման մասին,, /Զեկ. մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ա. Հովսեփյան/ 3. ,,ՀՀ Վայոց ձորի մարզում իրավունքների առաջին պետական գրանցման ընթացքում չգրանցված անշարժ գույքի մասին,,: /Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մ. Մեսրոպյան/ 4. ,,Համայնքների հաշվեկշռում գտնվող հանրակրթական դպրոցների սեփականության իրավունքի վերագրանցման մասին,,: /Զեկ. մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյան/ 5. ,,Գյուղատնտեսական աշխատանքների վիճակագրական տվյալների ներկայացումը համայնքների ղեկավարների կողմից,,: /Զեկ. մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Մ. Ներսիսյան/ 6. ,,Մարզում էլեկտրաէներգիայի անջատումների մասին,,: /Զեկ. մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խ. Ասլանյան/ 7. «Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն» հանրային գնումների կազմակերպման պատվիրատուներին օժանդակող ուղեցույցի մասին,,: /Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/ 8. ,,2013-2014թթ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրու-թյունների մասին,, /Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/ 9. ,,2013թ դեկտեմբերի 28-ին ԼՂՀ-ում կայանալիք վիճակախաղի մասին,, /Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության գլխավոր մասնագետ Վ. Հովհաննիսյան/ 10. ,,Լավագույն համայնք 2013,, մրցանակաբաշխության մասին: /Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության գլխավոր մասնագետ Վ. Հովհաննիսյան/ Մարզխորհրդի նիստին կմասնակցեն մարզպետը, մարզպետի տեղակալները, համայնքների ղեկավարներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, նիստին հրավիրված են նաև՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ: Հասցեն Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր,Շահումյան 5

,,Իմ Ֆինանսներ,, միամսյակի միջոցառումը Վայոց ձորի մարզում 16.10.2013

Ս.թ. հոկտեմբերի 15-ին Եղեգնաձորի քաղաքային այգու և ամֆիթատրոնի տարածքում տեղի ունեցավ «Իմ Ֆինանսներ» միամսյակի վայոցձորյան մարզային միջոցառումը: ՀՀ կենտրոնական բանկը (ԿԲ) ս.թ. հոկտեմբեր ամիսը հայտարարել/հռչակել է ,,Իմ ֆինանսներ,, խորագրով միամսյակ, Երևանում նախատեսելով զանազան հանրակրթական ու հետաքրքրաշաչժ միջոցառումներ: Սերտորեն համագործակցելով ՀՀ ԿԲ-ի հետ և իր ծրագրային հիմնախնդիրներից ելնելով, ԱՄՆ ՄԶԳ ,,Ֆինանսներ տնտեսության զարգացման համար,, (ՖՏԶ) ծրագիրը որոշել է միամսյակում ընդգրկել նաև Հայաստանի մարզերը: Այդ նպատակով ՖՏԶ-ն կազմակերպելու և իրականացնելու է կրթական ու տեղեկատվական բնույթի մեկօրյա միջոցառումներ ՀՀ բոլոր մարզերում: ՖՏԶ ծրագրի մարզային միջոցառումների նախաձեռնությանը միացել են նաև Բանկերի միությունը ,,Հայաստանի պատանեկան նվաճումներ,, hասարակական կազմակերպությունը և ,,Քաունթերփարթ ինթերնեյշնլ,,-ի հայաստանյան ներկայացուցչությունը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի  աշխատանքային այցը Ֆրանսիա

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատանքային այցը Ֆրանսիա 15.10.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Ֆրանսիայում։ 2013 թվականի հոկտեմբերի 15-ին պատվիրակության անդամները հյուրընկալվել էին Լիոնի քաղաքապետարանում, Ռեոն Ալպեր նահանգի շրջանային խորհրդում և Վալանսի քաղաքապետարանում։ Հայաստանի համայնքների միության և Ռեոն Ալպեր նահանգի շրջանային խորհրդի միջև ստորագրվեց համաձայնագիր, որով նախատեսվում է Ռեոն Ալպեր նահանգի կողմից բազմաթիվ ծրագրերի իրականացում ՀՀ մի շարք համայնքներում, այդ թվում ՀՀ Վայոց ձորի մարզում։ Մասնավորապես, նախատեսվում են ծրագրեր իրականացնել գյուղատնտեսության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում։ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը 2013 թվականի հոկտեմբերի 16–ին և 17–ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում կմասնակցի հայ–ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովի աշխատանքներին։

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Գյումրի քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Գյումրի քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին 14.10.2013

ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հրավերով` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Գյումրի քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Տոնական միջոցառումների գլխավոր հյուրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, որին ուղեկցում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում հյուրերը ներկա են եղել «Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում կազմակերպված Հացի փառատոնին, որտեղ ներկայացվել էր գյումրեցու ավանդական կենցաղն ու ազգային խոհանոցը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38