Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառմանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառմանը 08.10.2013

Հոկտեմբերի 7-ին Գրադարանավարի օրն է: Հայաստանի Հանրապետության բազմաթիվ գրադարաններ այդ օրը բաց էին ընթերցողների համար: Վայոց ձորի մարզային գրադարանը նույնպես իր դռներ էր բացել ընթերցողների և հյուրերի առջև: Տոնին ընդառաջ՝ հոկտեմբերի 5-ին, մարզային գրադարանում անցկացվեց արդեն ավանդական դարձած ,,Հանդիպան վայրը` գրադարան,, ծրագիրը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը և այլ պաշտոնյաներ: Երեկոյի բացման խոսքով հանդես եկավ մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Այնուհետև սկսվեց առակագիր Մկրտիչ Կորյունի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական երեկոն ,,Սիրո և համակրանքի ջերմ առակագիրը,, խորագրով:

ՀՀ Վարչապետը Ջերմուկում մասնակցել է համայնքների խնդիրների քննարկման նպատակով հրավիրված համաժողովին

ՀՀ Վարչապետը Ջերմուկում մասնակցել է համայնքների խնդիրների քննարկման նպատակով հրավիրված համաժողովին 07.10.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջերմուկում մասնակցել է հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների երրորդ համաժողովի աշխատանքներին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` կառավարության ղեկավարը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել. ,,Մեզ մեծապես հետաքրքրում են տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները, և դրանց լուծման ուղղությամբ ձեր առաջարկությունները: Տեղյակ եք, որ կառավարությունը հաստատել է 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այդ տեսակետից, մեզ հետաքրքրում է, թե ինչպիսին է վիճակը ավագանիներում, ինչ խնդիրներ եք տեսնում, ինչ հարցեր են լուծվել, ինչպես է վիճակը աշխատավարձերի բարձրացման քաղաքականության տեսակետից: Տեղյակ ենք, որ շատ համայնքներում կա ֆինանսական միջոցների սղություն,,: Վարչապետը վստահեցրել է համայնքների ղեկավարներին, որ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի պետական բյուջեով հնարավորություն լինի օժանդակել համայնքներին` աշխատավարձերի բարձրացումը մեր երկրում սահուն կազմակերպելու համար:,,Աշխատավարձերի բարձրացումը պետք է կրի շարունակական բնույթ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ 07.10.2013

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Հանրապետության Նախագահը Ջերմուկ քաղաքում մասնակցել է ս.թ. հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների 3-րդ համաժողովին, որի ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ: Համաժողովի ընթացքում հնչած զեկույցներից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում համայնքների արդյունավետ կառավարմանն ուղղված վարչատարածքային բարեփոխումների, ակնկալվող արդյունքների ու խնդիրների վերաբերյալ: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ իրականացվելիք բարեփոխումների հիմքում պետք է առաջին հերթին դիտարկել բնակիչների հարմարավետությունը, նրանց կենցաղային պայմանների բարելավումը, համայնքներում կրթական, առողջապահական և այլ ծառայությունների որակյալ մատուցումը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ 07.10.2013

Գրադարանային համակարգի հարգելի աշխատողներ Ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Վայոց ձորի մարզային գրադարանի, համայնքային և դպրոցական գրադարանների աշխատակիցներին մասնագիրական տոնի` Գրադարանավարի օրվա կապակցությամբ: Գրադարանները գրքի ու գրականության շտեմարաններն են, մտքի գանձերի պահպանման սուրբ օջախները, այն օջախները որտեղ ամբարվում են հանճարների ստեղծած մտավոր գանձերը: Գիրքն է, որ հնարավորություն է ընձեռում ընթերցողին հաղորդակցվելու անցյալի փորձին, ճանաչելու աշխարհն ու շրջակա միջավայրը, պատկերացումներ կազմելու, ապագայի մասին, իմանալու ,,Բանն հանճարոյ,,:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել  է Ռինդ համայնքում կայացած ,,Համայքնի օր,, միջոցառմանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Ռինդ համայնքում կայացած ,,Համայքնի օր,, միջոցառմանը 07.10.2013

Ս/թ հոկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը ,,Գինու փառատոնի,, շրջանակում մասնակցել են Վայոց ձոր մարզի Ռինդ համայնքում կայացած ,,Համայնքի օր,, միջոցառմանը: Փառատոնի պաշտոնական բացման ժամանակ մարզպետը ողջունել է ռինդցիներին և մաղթել առատ բերք ու բարիք: Միջոցառման ժամանակ տեղի է ունեցել տնական արտադրության գինիների մրցույթ, արժեքավոր իրեր, ընտանի կենդանիների խաղարկություն: Միջոցառումն ավարտվել է համերգային ծրագրով:

,,Բերքի տոն,, Եղեգնաձոր համայնքում

,,Բերքի տոն,, Եղեգնաձոր համայնքում 07.10.2013

Ս/թ հոկտեմբերի 6-ին ,,Գինու փառատոնի,, շրջանակում Եղեգնաձոր համայնքի ամֆիթատրոնում տեղի ունեցավ ավանդական ,,Բերքի տոն,, միջոցառումը, որի մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ստուգատես մրցույթին ներկայացված բերք ու բարիքն օրհնեց Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը: Ներկա էր նաև Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան ԴիեգոԷ. Ալվարես Ռեվերան, տիկնոջ հետ: Ամֆիթատրոնին հարակից Նարեկացի փողոցում տեղադրված տաղավարներում կազմակերպվել էր Վայոց ձորի մարզի համայնքների բերքի ցուցադրություն: Մարզետը հյուրերի և մարզպետի տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հետ շրջայց կատարեցին Նարեկացի փողոցում, ծանոթացան տաղավարներին և համտեսեցին ցուցադրվող բերք ու բարիքը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38