Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ 25.09.2013

ՀՀ Նախագահը սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Նորավանքի ճանապարհին գտնվող ,,Արենի 1,, քարայր և ծանոթացել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Քորքի համալսարանի (Իռլանդիա) և Կալիֆորնիայի համալսարանի Կոտսենի հնագիտության ինստիտուտի (ԱՄՆ) գիտաշխատողների, պրոֆեսորական կազմի և ուսանողների ներգրավմամբ համատեղ արշավախմբի կողմից ,,Արենի 1,, քարանձավում կատարված պեղման աշխատանքների ընթացքին ու մինչ այժմ արձանագրված արդյունքներին: Մասնագետների կողմից ընդգծվել է, որ Արփա գետի հովտում տեղակայված ,,Արենի 1,, քարայրի պեղումների արդյունքները կարևոր նշանակություն ունեն ինչպես Հայկական լեռնաշխարհի, այնպես էլ Առաջավոր Ասիայի սահմաններում ձևավորված քաղաքակրթությունների ելակետային փուլի ուսումնասիրության և արժևորման առումով:

Տոնական համերգ` Եղեգնաձորում

Տոնական համերգ` Եղեգնաձորում 24.09.2013

Սեպտեմբերի 21-ին Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում տեղի ունեցավ տոնական համերգ, նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 22-րդ տարեդարձին: Համերգին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը: Համերգային ծրագրին մասնակցում էին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում գործող գեղարվեստական խմբերի և Վայքի ՄՍԿ-ի պարային համույթի սաները: Համերգն ամփոփեց Վայոց ձորի թեմի առաջնորդարանի ,,Կրակների շոու,, պարային խումբը: Միջոցառումն ավարտվեց տոնական հրավառությամբ:

Պաշտոնական ընդունելություն և տոնական համերգ ՀՀ անկախության տոնի առիթով

Պաշտոնական ընդունելություն և տոնական համերգ ՀՀ անկախության տոնի առիթով 21.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած տոնական ընդունելությանը, ինչպես նաև Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական համերգին:

Հիմնանորոգված փողոցների պաշտոնական բացում Եղեգնաձորում

Հիմնանորոգված փողոցների պաշտոնական բացում Եղեգնաձորում 20.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզում հիմնանորոգելուց հետո բացվեցին հերթական փողոցները: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից մեկը վերաբերում էր Եղեգնաձոր քաղաքի կենտրոնական փողոցների հիմնանորոգման ու բարեկարգմանը: 2013 թվականի պետական բյուջեով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին ամբողջությամբ հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Սուրեն Արսենյանի անունը կրող փողոցը, ինչպես նաև Նարեկացի փողոցի մի հատվածը: Ներկայումս ընթացքի մեջ են Սպանդարյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն 2013 թվականի հոկտեմբերի վերջին: Այդ փողոցի մի հատվածի հիմնանորոգումն իրականացվե լ է ՀՀ կառավարության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին հատկացված միջոցներով: 2013 թվականի ընթացքում ՀՀ կառավարության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին հատկացված հրատապ լուծում պահանջող խնդիրների շրջանակներում ամբողջությամբ հիմնանորոգվել

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը՝  Հայաստանի Հանրապետության  անկախության 22-րդ  տարեդարձի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ 20.09.2013

Սիրելի հայրենակիցներ: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Պետական տոնացույցի յուրաքանչյուր օր իր խորհուրդն ու նշանակությունն ունի, սակայն Անկախության օրն է, որ խորհրդանշում է ազատ ապրելու մեր ժողովրդի հազարամյակների ձգտումը, պայքարն ու հաջողությունը: Հազարավոր հայորդիներ տարիներ շարունակ պայքարել և մարտնչել են օր առաջ մեր Հայրենիքին ազատ ու անկախ տեսնելու համար: 1991 թվականի սեպտեմբերի 21-ը դարձավ այն օրը, երբ մենք իրականություն դարձրեցինք մեր երազանքները: Մեր պետության անկախությունն անգին գանձ է մեզ համար: Այն արժեցել է հազարավոր մանուկների որբություն, երիտասարդ կանանց վիշտ և որդեկորույս մայրերի ողբ: Միայն մեր պետությանն անմնացորդ ծառայելով, այն հզորացնելով ու զարգացնելով մենք կարող ենք արդարացնել մեր մեղավոր գոյությունը` կերտելով այն երկիրը, որն իրենց մտքում փայփայել են մեր Սուրբ նահատակները: Թող հավերժ շողա մեր անպարտ զինանշանը, բարձր ծածանվի Հայոց եռագույնը, խրոխտ հնչի «Մեր Հայրենիքը»` իբրև նշան մեր միասնության, ուժի և հաջո

Համայնքային երիտասարդական համաժողով-փառատոն Վայոց ձորում

Համայնքային երիտասարդական համաժողով-փառատոն Վայոց ձորում 20.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 20-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող Քաունթերփարթ Ինթերնեյշնլի քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում Եղեգնաձորի մշակույթի տան ճեմասրահում և դահլիճում տեղի ունեցավ «Վայոց ձորի համայնքային երիտասարդական համաժողով-փառատոն»: Համաժողով-փառատոնի նպատակն է ՀՀ Վայոց ձորի մարզի երիտասարդության քաղաքացիական ակտիվության բարձրացումը, երիտասարդությանը հուզող խնդիրների բացահայտումը և մարզի զարգացման հեռանկարում երիտասարդության դերակատարության բարձրացումը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Մելսիկ Հարությունյանն ու Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արփիար Ղազարյանը, մի շարք համայնքների ղեկավարներ, այլ պաշտոնյաներ: Նախքան համաժողովի մեկնարկը հյուրերը շրջեցին Բարձրունի, Գոմք, Հերհեր, Արենի, Գետափ համայնքների երիտասարդական նախաձեռնությունների ակումբներ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53