Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ,,Հայերի դատը մարդկության դատն է,, վերնագրով բաց դասին

16.04.2015

 2015 թվականի ապրիլի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է Վայոց ձորի մարզային գրադարանում կազմակերպված ,,Հայերի դատը մարդկության դատն է,, վերնագրով բաց դասին: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մշակութային և կրթական հաստատությունների աշխատակիցներ, դպրոցականներ:
Միջոցառումը կազմակերպվել էր Եղեգնաձորի ավագ աշակերտների ուժերով, որի հեղինակն էր դպրոցի պատմության ուսուցչուհի Գոհար Ազատյանը:
Ներկայացվեց ցեղասպանության պատմությունը, ընթերցվեց ցեղասպանության թեմայով գեղարվեստական ստեղծագործություններից հատվածներ, խոսվեց ,,Նեմեսիս,, օպերացիայի մասին և երախտագիտության խոսքեր հնչեցվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների հասցեին: Միջոցառման ավարտին գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին և մյուս հանդիսատեսներին ներկայության համար: Գրադարանի տնօրենը նշեց, որ միջոցառման մասնակից աշակերտներն իրենց լավագույն ընթերցողներն են, ուստի կազմակերպչին ու ներկայացման մասնակիցներին շնորհակալություն հայտնեց նաև շարունակական համագործակցության համար:
Մարզպետ Հարություն Սարգսյանն ամփոփիչ խոսքում նույնպես շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, ի դեմս գրադարանի տնօրենի: Մարզպետն իր խոսքում նշեց, որ ցեղասպանության նահատակների հիշատակը վառ պահելու համար պետք է յուրաքանչյուր քաղաքացի իր տեղում լավագույնս կատարի իր պարտականությունները, նպաստելով Հայաստանի Հանրապետության հզորացմանը և պետականության ամրապնդմանը, որպեսզի այսուհետ ապրիլ ամիսը մեր երկրի համար դառնա ոչ թե սգո ամիս, այլ ,,Ապրելու ապրիլ,,:
Նշենք, որ սրահում բացվել էր ցուցահանդես ,,Հարյուրամյա ոճիր ու հավերժող հայ ժողովուրդ,, խորագրով :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08