Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Հողի ուժը» վավերագրական ֆիլմի  ցուցադրությունը Վայոց ձորում

«Հողի ուժը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը Վայոց ձորում 04.11.2013

Նոյեմբերի 1-ին Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում տեղի է ունեցել Աննա Թովմասյանի «Հողի ուժը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության սպաներ, զինվորականներ, հարյուրավոր քաղաքացիներ: Ֆիլմը արցախյան ազատամարտի դրդապատճառների, գոյապայքարի ելած հայ ժողովրդի տառապանքների և արցախահայության արդար դատը պաշտպանելու եկած ռուս կամավորների կյանքի պատմության մասին է: Ֆիլմի ցուցադրության կազմակերպմանը աջակցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Դասական երաժշտության բացառիկ համերգ Վայքում

Դասական երաժշտության բացառիկ համերգ Վայքում 01.11.2013

2013 թվականի հոկտեմբերի 31-ին Վայքի մշակույթի տան փոքր դահլիճում տեղի ունեցավ Շվեյցարիայի Բազել քաղաքից Հայաստան ժամանած «Ամարանթ» տրիոյի (տավիղ, ֆլեյտա, ալտ) համերգը: Համերգի նախաձեռնությունը պատկանում էր «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիային: Տրիոյի առաջին համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին Շուշիի կերպարվեստի թանգարանում: Համերգների աջակիցներն են Շվեյցարիայի մշակույթի նախարարությունը, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ՀՀ Լոռու մարզպետարանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը:

Քննարկվեցին ՀՀ Վայոց ձորի մարզում շախմատի զարգացման խնդիրները

Քննարկվեցին ՀՀ Վայոց ձորի մարզում շախմատի զարգացման խնդիրները 31.10.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում` նվիրված ՀՀ Վայոց ձորի մարզում շախմատի զարգացման խնդիրներին: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի շախմատային ֆեդերացիայի նախագահ Ստեփան Ավագյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզային ներկայացուցիչը, քաղաքային համայնքներում շախմատի մարզիչներ, մարզպետարանի պատասխանատուներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ԵՊՀ-ում կազմակերպված գիտաժողովին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ԵՊՀ-ում կազմակերպված գիտաժողովին 30.10.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Երևանի պետական համալսարանի ռեկտոր Ա.Սիմոնյանի հրավերով 2013 թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի պետական համալսարանում մասնակցել է «Արևելյան գործընկերություն. նպատականեր–պրակտիկա–մարտահրավերներ» թեմայով կազմակերպված գիտաժողովին, որտեղ հանդես է եկել բացման ողջույնի խոսքով։

Բյուջետային քննարկում ՀՀ Ազգային ժողովում

Բյուջետային քննարկում ՀՀ Ազգային ժողովում 30.10.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետն Էդգար Ղազարյանը 2013 թվական հոկտեմբերի 29-ին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, որտեղ քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին նախատեսված միջոցների հարցը։ Է.Ղազարյանի կողմից ներկայացվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին, մարզային ենթակայության կազմակերպություններին և մարզի համայնքների նախատեսված միջոցները և պետական ծրագրերը։

Սեմինար` նվիրված գյուղատնտեսության հիմնախնդիրներին

Սեմինար` նվիրված գյուղատնտեսության հիմնախնդիրներին 26.10.2013

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ սեմինար «Կլիմայի փոփոխության պայմաններում գյուղատնտեսության հիմնախնդիրները Վայոց ձորի մարզում» թեմայով: Սեմինարի բացման ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:25:28