Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քարաթափում

15.04.2015

 Ապրիլի 15-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Վարդենյաց լեռնանցք չհասած 3-րդ ոլորանում, ժայռաբեկորները պոկվել, ընկել են ճանապարհի երթևեկելի հատված՝ միակողմանի փակելով երթևեկությունը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:

Հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածը մաքրել են մանր քարերից` մինչ ,,Եղեգնաձորի ՃՇՇ,, ՓԲԸ-ի աշխատակիցների ժամանումը:

Ժամը 13.15-ի դրությամբ ,,Եղեգնաձորի ՃՇՇ,, ՓԲԸ-ի աշխատակիցները մաքրել են ճանապարհահատվածը. այն երկկողմանի երթևեկելի է:

Աղբյուրը՝ mta.gov.am, 15, 04, 2015

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 15:00:59