Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

14.04.2015

  2015 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Կրթության պետական տեսչության կողմից Եղեգնաձոր և Վայք քաղաքների վարժարաններում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետներ՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աղասի Հովհաննիսյանը և Ավագ Գաբրիելյանը, Եղեգնաձորի վարժարանի տնօրեն Վահան Աբրահամյանը և Վայքի վարժարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Արամյանը:
Մարզպետը ներկայացրեց արձանագրված թերությունները կետ առ կետ և պահանջեց ներկայացնել թերությունների վերացման նպատակով կատարված քայլերը և իրականացված աշխատանքները: Հանձնարարեց այսուհետ գործել օրենքով սամանված կարգին համաձայն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 15:00:59