Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական միջոցառում` նվիրված ուսանողների միջազգային օրվան

Տոնական միջոցառում` նվիրված ուսանողների միջազգային օրվան 20.11.2013

Նոյեմբերի 17-ի ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական ցերեկույթ, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոս Էդգար Ղազարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, համալսարանի դասախոսներ, ուսանողներ հյուրեր:

Հանդիպում Վայքի տարածաշրջանի սոցիալական աշխատողների հետ

Հանդիպում Վայքի տարածաշրջանի սոցիալական աշխատողների հետ 20.11.2013

Սոցիալական աշխատողի օրվա և Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության համակարգի կազմավորման 20-ամյակի միջոցառումների շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Խաչիկ Գևորգյանը հանդիպեցին Վայքի տարածաշրջանի սոցիալական աշխատողների հետ:

Տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 19.11.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրեց մարզերում առողջապահական հաստատությունների ֆինանսական վիճակին վերաբերող հարցեր: Կարեւորելով նշված հաստատությունների կողմից ֆինանսական տարին առանց պարտքերի ավարտելու հանգամանքը` Դ. Դումանյանը մարզպետներին տեղեկացրեց նախարարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց համագործակցել Առողջապահության նախարարության հետ եւ համատեղ աշխատանքներ իրականացնել` մարզային բուժհաստատությունների արդյունավետ աշխատանքն ապահովելու ուղղությամբ: Ա. Գեւորգյանը միաժամանակ նշեց, որ բուժհաստատությունների ղեկավարները անձնական պատասխանատվություն պետք է կրեն հիմնարկներում ֆինանսական կարգապահության համար: Այն հաստատություններում, որտեղ առկա են խնդիրներ, փոխվարչապետն առաջարկեց դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում 18.11.2013

2013 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որին մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ, Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանը:

Քննարկում՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 18.11.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ պետական կառավարման մարմինների բարեփոխումների աշխատանքային խմբի փորձագետների կողմից առաջարկած ,,ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի բիզնես-պրոցեսների վերաբերյալ,, բարեփոխման փաթեթի քննարկումը, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, նրա տեղակալ Վանիկ Խուդավերդյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ: Բարեփոխման փաթեթը ներկայացնում էին աշխատանքային խմբի խորհրդատուներ Արտակ Ավետիսյանը և Սարգիս Նասիբյանը: Փաթեթի առաջարկությունների վերաբերյալ առարկություններով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, որոնք նաև հիմնավորեցին իրենց առարկությունները: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վանիկ Խուդավերդյանը ներկայացրեց մարզպետարանի կողմից մշակված առաջարկությունները:

Ընդունելություն Ճապոնիայի դեսպանի հրավերով

Ընդունելություն Ճապոնիայի դեսպանի հրավերով 15.11.2013

2013 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Հայաստանում Ճապոնիայի դեսպանի և տիկին Տիկահիտո Հարադանի հրավերով Երևանի Մարիոթ հյուրանոցում մասնակցել է Նորին մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40