Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված հուշ երեկո՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

21.04.2015

 Ապրիլի 20-ին ժամը 17:00-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ հուշ երեկո, նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աղասի Հովհաննիսյանը:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Իրինա Շահինյանը: Հնչեցին թուրք յաթաղանին զոհ գնացած անմեղ նահատակների կորստյան ցավին, հիշատակի ոգեկոչմանը ձոնված բանաստեղծություններ ու երգեր, կատարվեցին գործիքային ստեղծագործություններ:
Երեկոյի ավարտին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և նշեց, որ Հայոց Մեծ Եղեռնին զոհ գնացած նահատակների հիշատակը հավերժացնելու միակ ճշմարիտ ուղին ապրելով ցավին հաղթելն է և հայրենիքի հզորացման գործին սատար լինելը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08