Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ,,Վիշտն՝ անցյալում, պահանջը՝ ներկայում,, խորագրով միջոցառմանը

20.04.2015

  Վայոց ձորի մարզի կրթական հաստատություններում շարունակվում են ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը 2015 թվականի ապրիլի 18-ին Եղեգնաձոր թիվ 1 հիմնական դպրոցում ներկա է գտնվել ,,Վիշտն՝ անցյալում, պահանջը՝ ներկայում,, խորագրով միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը,Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ուսուցիչներ ծնողներ, աշակերտներ:
Ներկայացվեց Հայոց Մեծ եղեռնի պատմությունը մինչև մեր օրերը: Հնչեցին միաբանվելու և Հայ դատին տեր լինելու կոչեր:
Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին և հյուրերին ներկայության համար:
Մարզպետ Հարություն Սարգսյանը ողջունեց բոլորին, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին: Նա իր խոսքում հույս հայտնեց, որ նման մտածողությամբ՝ հայ դատին ու պահանջատիրությանը տեր լինելու փուլին անցնելու, միաբանվելու և պաքարելու հոգեբանությամբ օժտված սերնդով,  հայ ժողովուրդն  ապագայում ևս իր ասելիքն աշխարհին հասանելի և հասկանալի դարձնելու գործում հաստատ ավելի մեծ առաջընթաց կարձանագրի: Ողջույնի խոսք ասացին նաև ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը և Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 11:06:46