Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց Մեծ եղեռնին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ` Վայքի հիմնական դպրոցում

21.04.2015

 2015 թվականի ապրիլի 20-ին Վայքի հիմնական դպրոցում կայացավ Հայոց Մեծ եղեռնին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աղասի Հովհաննիսյանը, Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանը:

Ցերեկույթի բացման խոսքով հանդես է եկել Վայքի հիմնական դպրոցի տնօրեն Հովիկ Մնացականյանը:  Ցերեկույթը ներկայացրել են դպրոցի աշակերտներն ու Վայքի զորամասի զինվորները: Հնչել են  20-րդ դարասկզբի դաժան սպանդին զոհ գնացած անմեղ հայ նահատակների կորստյան ցավը, հիշատակի ոգեկոչումն արտահայտող ասմունքն ու երգը, որոնց գաղափարական խտացումներն արտահայտում էին ականավոր գրող Պերճ Զեյթունցյանի դրամաների երկու բնորոշ
հատվածների բեմականացումները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34