Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Ելփին և Չիվա համայնքներ

18.04.2015

  2015 թվականի ապրիլի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Ելփին և Չիվա համայնքներ: Մարզպետը ժամը 12.00-14.00 –ը եղել է Ելփին, իսկ 14.30-16.30-ը Չիվա համայնքներում: Մարզպետը և աշխատանքային խմբի մյուս անդամները Ելփին համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանի և Չիվա համայնքի ղեկավար Նաիրի Սարգսյանի ուղեկցությամբ այցելել են համայքի դպրոց և բուժկետ: Ելփինի դպրոցում մանկավարժական կոլեկտիվի անդամների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել է դպրոցական գույքի, դպրոցի շենքի հողատարածքների հավելուրդային ջրերը հեռացնելու (դրենաժ կառուցելու) հարցերը: Իսկ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առաջ է քաշվել ոռոգման ջրի համար ջրամբարի կառուցման, պոմպակայանի վերանորոգման և գյուղի գազաֆիկացման հարցերը: Մարզպետն էլ իր հերթին հորդորել է ելփինցիներին՝ ավելացնել մանր և խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, քանզի համայնքային արոտավայրերը կարող են բավարարել առկա գլխաքանակից մի քանի անգամ ավելի անասունների կերը: Չիվայի դպրոցում բարձրացվել է դպրոցական շենքի կոյուղու կառուցման, սպորտդահլիճի մանրահատակի վերանորոգման, լաբորատոր դիդակտիկ նյութերի ձեռք բերման հարցերը: Իսկ համայնքի բնակիչները բարձրացրել են արտադրված մրգի մթերման, գյուղմերքի վերամշակման փոքր արտադրամաս, ինչպես նաև կաթի ընդունման կետ հիմնելու, ճանապարհների բարեկարգման խնդիրները: Համայնքների բուժկետում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է բուժկետի սանիտարահիգիենիկ իրավիճակին և բնակչության սպասարկման առկա հնարավորություններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34