Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

   Կենսաթոշակային նոր օրենսդրության մասին իրազեկման դասընթաց Վայոց ձորի մարզում

Կենսաթոշակային նոր օրենսդրության մասին իրազեկման դասընթաց Վայոց ձորի մարզում 28.11.2013

Ս/թ նոյեմբերի 28-ին, Վայոց ձոր մարզի Վայք քաղաքում տեղի ունեցավ ,,Կենսաթոշակային նոր օրենսդրության մասին իրազեկման դասընթաց, որը կազմակերպել էր ԱՄՆ ՄԶԳ ,,Կենսաթոշային համակարգի իրականացման ծրագրի,, (USAID PRIP) շրջանակում: Դասընթացին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը: Դասընթացը նախատեսված էր Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների, ինչպես նաև մարզում գործող սոցիալական ոլորտի այլ մարմինների աշխատակիցների համար: Մարզպետը նախ ողջունեց մասնակիցներին, միջոցառուման կազմակերպիչներին, այնուհետև խոսեց կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտության և արդիականության մասին: Դասընթացը վարում էր Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:

Մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

Մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 27.11.2013

2013 թվականի նոյեմբերի 26–ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որին հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ–մայոր Անդրանիկ Մակարյանից և կայազորի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Վարդան Խաչատրյանից բացի մասնակցում էին նաև Եղեգնաձորի և Վայքի տարածքային զինվորական կոմիսարները, ոստիկանության և մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուներ։

Աշխատանքային հանդիպում

Աշխատանքային հանդիպում 27.11.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը 2013 թվականի նոյեմբերի 27-ին աշխատանքային հանդիպում ունեցավ ՌԴ Գյուղատնտեսության նախարարի գլխավոր խորհրդական , Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Սերգեյ Մասլովի և Երևանյան գրասենյակի ղեկավար Մելքոն Գասպարյանի հետ:

Հանդիպում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ղեկավար կազմի հետ

Հանդիպում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ղեկավար կազմի հետ 26.11.2013

Նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես նշվող Բանկային աշխատողի օրվա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային արժույթի` դրամի, պաշտոնապես շրջանառության մեջ դնելու 20-րդ տարեդարձի կապակցությամբ 2013 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում է ունեցել ՀՀ Վայոց ձորի մարզում գործունեություն ծավալող ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ղեկավարների հետ: Է.Ղազարյանը շնորհավորել է բանկային աշխատողների մասնագիտական տոնի առիթով` մաղթելով հետագա նորանոր հաջողություններ:

Սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

Սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 26.11.2013

Ս/թ նոյեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանի, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների, Եղեգնաձորի քաղաքապետարանի, ՀՀ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ սեյսմապաշտպանության վարքականոններին նվիրված ուսուցում-դասախոսություն: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԱԻՆ ,,Սեյսմիկ պաշտպանության Արևմտյան ծառայություն,, ՊՈԱԿ-ի կողմից: Դասախոսություններով հանդես եկան ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների կենտրոնի պետ Սերոբ Դարբինյանը (Ազգային դիտացանցեր և ընդհանուր սեյսմիկ իրավիճակը Հայաստանում), տեղակալ Համլետ Բիշարյանը (Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները), բաժնի վարիչ Աիդա Կարապետյանը (Երկրաշարժի հետևանքները և արձագանքման ձևերը) և կառուցվածքների սեյսմապաշտպանության կենտրոնի առաջատար մասնագետ Նազելի Գալստյանը (Սեյսմիկ ռիսկերի կառավարում և պլանավորում):

Ընդունելություն Լիբանանի դեսպանատանը

Ընդունելություն Լիբանանի դեսպանատանը 25.11.2013

2013 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Ժան Մաքարոնի հրավերով Երևանի Ռոյալ Տուլիպ հյուրանոցում մասնակցել է Լիբանանի անկախության 70-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34