Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Նորավանքի ուխտի օրվան նվիրված հանդիսությանը

21.04.2015

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարության երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ կիրակի:
Այս տարի Կանաչ կիրակին տոնվեց ապրիլի 19-ին: Այդ օրը նաև Նորավանքի ուխտի օրն է:
Տոնի օրը Նորավանքում Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանըմատուցեց Սբ. և Անմահ Պատարագ, որի ընթացքում Հայր Սուրբը ոգեշունչ քարոզով բացատրեց տոնի խորհուրդն ու նշանակություն:
Սբ. Պատարագի վերջում կատարվեց Անդաստանի կարգ՝ հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի:
Տոնակատարությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քհն. Սահակյանը, Նորավանքի հոգևոր հովիվներ Տեր Սահակ քհն. Մարտիրոսյանը ու Տ. Սեպուհ քհն. Հարությունյանը, թեմում նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Ներսես քհն. Արշակյանը, մարզպետարանի պաշտոնեությունը, մարզային իշխանության անդամներ և բազմաթիվ ուխտավորներ:
Եկեղեցու բակում տեղի ունեցավ մշակութային հանդիսություն (այն կազմակերպել էր Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը, պատասխանատու` Ա. Ստեփանյան)՝ նվիրված Նորավանքի ուխտի օրվան և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որն սկսվեց Թեմակալ Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանի օրհնության խոսքով:
Երիտասարդաց միության անդամները ներկայացրին Կանաչ կիրակիի խորհուրդը, Նորավանքի պատմությունը և Նորավանքի վանական համալիրի վերակառուցման պատմությունը:

Աղբյուրը՝ http://vayotsdzoritem.com,

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08