Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

  2025-2026թթ․ ՄԺԾԾ և ՀՀ 2025թ․ պետական բյուջեի հայտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում

2025-2026թթ․ ՄԺԾԾ և ՀՀ 2025թ․ պետական բյուջեի հայտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում 20.03.2024

Մարտի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանրային քննարկում մարզպետի աշխատակազմի կողմից կազմված > 2025-2027 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի /ՄԺԾԾ/ , ներառյալ 2025թ պետական բյուջեի հայտերի նախագծերի վերաբերյալ: Հանրային քննարկմանը մասնակցում էին մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ ,քաղաքացիական հասարակական կազմակերպությունների անդամներ: Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Ս.Դավթյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց նրանց հանրային քննարկմանը մասնակցելու պատրաստակամության համար, ապա նշեց, որ ընթացակարգի համաձայն՝ անհրաժեշտ է ապահովել համապատասխան քննարկում, հրապարակայնություն և դիտարկել առաջարկները:

Տեղի կունենա Ջերմուկի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Ջերմուկի ավագանու հերթական նիստը 19.03.2024

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի մարտի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա Ջերմուկի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի անդրանիկ նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի անդրանիկ նիստը 14.03.2024

Մարտի 12-ին Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի անդրանիկ նիստը։Նիստին մասնակցում էին մարզխորհրդի անդամները, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Նիստի օրակարգում ներառված էր մարզպետի աշխատակազմի գործունեությանը և մարզին առնչվող 7 հարց։ Առաջին հարցի՝ 2023 թվականին իրականացված և 2024 թվականին նախատեսված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Արամ Կոստանյանը։ Նա ներկայացրեց 2023 թվականին մարզի 5 համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերը, համայնքների և պետության համաֆինանսավորման չափերը, արդյունքները, 2024 թվականի ծրագրերը և սպասելիքները։

  Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու հերթական նիստը 14.03.2024

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի մարտի 15-ին՝ ժամը 15։00-ին, Վայքի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը 14.03.2024

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի մարտի 18-ին՝ ժամը 18։00-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Հայտարարություն

Հայտարարություն 11.03.2024

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ՆԳՆ Վայոց ձորի մարզային փրկարար վարչության միջոցառումների անցկացման պլան- ժամանակացույցի՝ սույն թվականի մարտի 12-ին Եղեգնաձոր համայնքի Գլաձոր, 20-ին Արենի համայնքի Չիվա, 27-ին Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրերում և նշված բնակավայրերի դպրոցներում ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են > թեմայով ուսումնավարժություններ։ Գործարկվելու են բնակավայրերի շչակները։ Խնդրում ենք չանհանգստանալ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13