Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերանորոգվել է Մալիշկայի Մ․ Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոցը
22.04.2026
Ապրիլի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանի և մարզպետի խորհրդական Հակոբ Թադևոսյանի հետ այցելել է Մալիշկայի Մ․ Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոց։
Կրթական հաստատությունը վերանորոգվել է ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 360 միլիոն 477 հազար ՀՀ դրամ։ Շինարարական աշխատանքներն ավարտված են։
Դպրոցի տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի ուղեկցությամբ մարզպետ Վահագն Արսենյանը շրջել է դպրոցում, դիտարկել կատարված աշխատանքները։
Քննարկումներում կարևորվել են բարեկարգ և հարմարավետ պայմաններում, նյութատեխնիկական անհրաժեշտ ռեսուրսների առկայությամբ կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման հարցերը։
Բարձր է գնահատվել ՀՀ կառավարության ներդրումը դպրոցաշինության գործում, ինչը հնարավորություն է ընձեռում աշակերտներին ստանալ կրթություն ժամանակակից չափանիշներին համապատասխան միջավայրում։










