Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հուլիսի 1-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ քննարկում բուսածածկ և անտառածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման վերաբերյալ։ Մասնակցում էին մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պետական համապատասխան կառույցների և ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ։
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում 2026 թվականի հուլիսի 1-ին անցկացվեց «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող» մարզային հանձնաժողովի առաջին նիստը: Նիստը նախագահում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սրբուհի Դավթյանը: Մասնակցում էին նաև մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային ՔՊ փրկարարական վարչության, ՀՀ վիճակագրական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչության ներկայացուցիչները։

Մեկնարկել է դպրոցահասակ երեխաների ամառային ճամբարի երկրորդ հերթափոխը 01.07.2026
Մեկնարկել է դպրոցահասակ երեխաների ամառային ճամբարի երկրորդ հերթափոխը։ Այն Վայոց ձորի մարզից 7-13 տարեկան 60 երեխայի հնարավորություն է ընձեռում հունիսի 29-ին մինչև հուլիսի 8-ը ամառային հանգիստն անցկացնելու Կոտայքի մարզի > մանկական ճամբարում։ Առաջին հերթափոխի ժամանակ ևս 60 երեխա մարզից անցկացրել է հանգիստը ճամբարում։

Հայտարարություն 29.06.2026
Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը հուլիսի 24-26-ը Կոտայքի մարզի գ․ Մարմարիկում գտնվող «Հորիզոն» ճամբարում կազմակերպում է «Երիտասարդական անվտանգային հետաքննական աշխատարան» ծրագիրը։ Աշխատարանը նախատեսված է 21-28 տարեկան երիտասարդների համար Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից։ Ծրագրին կարող են դիմել երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են ազգային անվտանգությամբ, հետաքննական լրագրությամբ, փորձագիտական և մեդիա աշխատանքով, բաց աղբյուրների ուսումնասիրությամբ, ապատեղեկատվության դեմ պայքարով, քաղաքացիական ներգրավվածությամբ և Հայաստանի տեղեկատվական դիմադրողականության ամրապնդմամբ։

Եղեգնաձորում պետբյուջեի միջոցներով կկառուցվի սպորտային համալիր 26.06.2026
Եղեգնաձոր համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ծրագրով Եղեգնաձոր համայնքում նախատեսվում է պետբյուջեի միջոցներով կառուցել սպորտային համալիր: Ըստ այդմ՝ Վայոց ձորի մարզպետարանն առաջարկել է Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոց 40/3 հասցեում գտնվող 2.2446 հա տարածքը և վերջինիս վրա գտնվող շինությունները նվիրաբերել ՀՀ-ին։

Մեկնարկել է դպրոցահասակ երեխաների ամառային ճամբարը 22.06.2026
Մեկնարկել է դպրոցահասակ երեխաների ամառային ճամբարը։ Հունիսի 20-29-ը Վայոց ձորի մարզից 7-13 տարեկան 60 երեխա Կոտայքի մարզի > մանկական ճամբարում կանցկացնի ամառային հանգիստը։ Երկրորդ հերթափոխը կմեկնարկի հունիսի 29-ին և կտևի մինչև հուլիսի 8-ը։ Այն նախատեսված է Վայոց ձորի մարզից ևս 60 երեխայի համար։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության հովանու ներքո, աշխատանքները համակարգվում են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության կողմից։


