Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24.04.2026

    Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։
   Ապրիլի 24-ը  հայ ժողովրդի պատմության ամենացավալի էջերից է, ողբերգություն, որը վերապրում են նաև հաջորդ սերունդները, իրադարձություններ, որոնք խոր  հետք են թողել մեր պատմության վրա։
   Ապրիլի 24-ը ոչ միայն զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու և խոնարհվելու, այլև բազմաթիվ հարցերի շուրջ խորհելու, ազգային գաղափարների շուրջ միավորվելու, պատմության դասերը գնահատելու, հետևություններ անելու և անցյալի կրկնությունը թույլ չտալու խորհուրդ ունի։
   Այն ցավից կորացած մեջքն ուղղելու, ոտքի կանգնելու, աներևակայելի ուժով համախմբվելու և հավատով առաջ քայլելու խորհուրդ ունի։
   Ազգի կենսունակության և հարատևության երաշխիքները պետք է լինեն նաև խաղաղությունն ու անվտանգությունը, առկա մարտահրավերներին ողջամտորեն դիմագրավելը, ավելի ապահով և կայուն ապագա կերտելը, ուստի ընտրենք այն ճանապարհը, որը կտանի մեզ դեպի այդ նպատակների իրականացումը։
   Փա՛ռք նահատակներին, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-24 15:42:47