Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է փոխվարչապետի մոտ կայացած խորհրդակցությանը 20.04.2022
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այսօր մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մոտ կայացած խորհրդակցությանը, որին ներկա են գտնվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, շահագրգիռ պետական մարմինների ղեկավարներ։ Քննարկվել են 2021 թ-ին ավարտված սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկելու հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համայնքների երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման անհրաժեշտությանը, միասնական երթուղային ցանցի ներդրման, մարզերի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման և գյուղատնտեսական սեզոնի մեկնարկի հետ կապված հարցեր։ Վերջինիս ընթացքում քննարկվել են 2021 թ-ին ավարտված սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկելու հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համայնքների երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման անհրաժեշտությանը, միասնական երթուղային ցանցի ներդրման, մարզերի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման և գյուղատնտեսական սեզոնի մեկնարկի հետ կապված աշխատանքներին։

Այսօր ՀՀ հարկ վճարողի օրն է 19.04.2022
Ձեր վճարած հարկերն ապահովում են երկրի կայուն զարգացումը: Շնորհավոր ապրիլի 19-ը` Հայաստանի Հանրապետության հարկ վճարողի օրը:

Սույն թվականի ապրիլի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը Արենի համայնքում հյուրընկալել են , հիմնադրամների ներկայացուցիչներին և համայնքի ֆրանսահայ գործընկերներին։ Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետը և հյուրերն այցելել են Արենի և Խաչիկ բնակավայրեր, տեղում ծանոթացել համատեղ կատարած աշխատանքներին: Հանդիպման շրջանակներում քննարկվել են շարունակական փոխհամագործակցությանը և նախատեսվող ծրագրերին և նպատակներին վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին

Այսօր Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ (ԳԷՀ) դոնոր կառույցի ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մշակվող ծրագրի նախապատրաստական փուլի շրջանակներում մեկնարկած հանդիպում-քննարկման մասնակիցներին: Արարատ Գրիգորյանն իր խոսքում կարևորեց մշակվող ծրագիրը, որը նպատակաուղղված է Սևան ազգային պարկի (ՍԱՊ) տարածքում և դրանից դուրս կենսաբազմազանության պահպանումը, ինչին կնպաստի ինտեգրված կառավարման միջոցով Սևանա լճի ավազանի լանդշաֆտներում հողի դեգրադացման նվազեցումը և դադարեցումը,

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստը 14.04.2022
Սույն թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 16:30-ին Ջերմուկի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստը։ Օրակարգին ծանոթանալ այս

Գոմք բնակավայրում շչակ է գործարկվելու 14.04.2022
Ապրիլի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայքնի Գոմք բնակավայրում անցկացվելու է <Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում> թեմայով վարժանք: Գործարկվելու են բնակավայրում առկա շչակները: Խնդրում ենք չանհանգստանալ: