Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արենիի միջնակարգ դպրոցի և Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի թիմերը կմասնակցեն <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման>> եզրափակիչ փուլին
22.04.2026
Ամփոփվեցին <<ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման>> Վայոց ձորի մարզային փուլի արդյունքները։
Առաջին տարիքային խմբում /1-3-րդ դասարաններ/ 1-ին տեղը զբաղեցրեց Արենիի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տարիքային խմբում /4-6-րդ դասարաններ/ 1-ին տեղը զբաղեցրեց Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը։
1-3-րդ տեղերը գրաված թիմերն արժանացել են ԿԳՄՍ նախարարության կողմից հավաստագրերի և գավաթների։
Մարզային փուլի երկու տարիքային խմբերի խաղերին մասնակցել է 6-ական դպրոց 60-ական աշակերտով։
Արենիի միջնակարգ դպրոցի և Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի թիմերը կմասնակցեն եզրափակիչ փուլին։










