Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հարգելի՛ քաղաքացիներ, ներկայացվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ «Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների կազմակերպման և անցկացման ժամանակացույցը, դասընթացի ծրագրի բովանդակությունը հաստատելու մասին» սույն թվականի ապրիլի 8-ի N 38-Ա/1 հրամանը՝ դասընթացի կազմակերպման և անցկացման ժամանակացույցի և ծրագրի բովանդակության վերաբերյալ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու հերթական նիստը 14.04.2025
Տեղեկացնում ենք ,որ սույն թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 16։30-ին, Վայքի համայնքապետարանում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգի նախագծին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Հանդիպում Ագարակաձոր բնակավայրում 14.04.2025
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խումբը ապրիլի 11-ին Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում էր։ Այցը նախաձեռնվել էր Վայոց ձորի մարզպետի կողմից մարզի բնակավայրեր շարունակական այցերի շրջանակներում։ Նախ այցելեցին մի քանի բնակիչների տներ, զրուցեցին նրանց հետ բնակավայրում առկա խնդիրների, զբաղվածության, նրանց հոգսերի, այլ հարցերի վերաբերյալ, ապա ավելի լայն ձևաչափով հանդիպեցին բնակիչների հետ։

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2025թ–ի մայիսի14-ին, ժամը` 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի` ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ Հողամասերի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը 11.04.2025
Տեղեկացնում ենք , որ սույն թվականի ապրիլի 14-ին ՝ ժամը 18։30-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգի նախագծին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2025 թվականի 1-ին նիստը 10.04.2025
Ապրիլի 8-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կոլյա Միքաելյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2025թվականի 1-ին նիստը, որին մասնակցում էին մարզի խորհրդի անդամներ, ուժային կառույցների, տեսչական մարմինների տարածքային կառույցների ղեկավարներ, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ։ Օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին տարբեր ոլորտների՝ 2024 թվականից տեղափոխված և 2025 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, Վայոց ձորի մարզում գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին, 2025թ․ 1-ին եռամսյակում ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներին, համայնքային նշանակության մի շարք հարցերի։