Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Մաքուր Վայոց ձոր․ մաքրությունը սկսվում է մեր բակից, մեր փողոցից, մեր բնակավայրից ․․․>>
17.04.2026
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 26-ին Վայոց ձորի մարզում անցկացվելու է <<Մաքուր Վայոց ձոր․ մաքրությունը սկսվում է մեր բակից, մեր փողոցից, մեր բնակավայրից ․․․>> խորագրով միջոցառում, որի ընթացքում նախատեսվում է մարզում իրականացնել համընդհանուր մաքրության աշխատանքներ։
Առաջարկում ենք Վայոց ձորի մարզում գործող պետական և մասնավոր հատվածների կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, գործընկեր կազմակերպություններին, անհատներին միանալ այս համամարզային նախաձեռնությանը՝ մաքրելով իրենց կազմակերպության, հիմնարկ-ձեռնարկության հարակից հատվածները, հասարակական նշանակության վայրերը։
Եկե՛ք մաքրենք և մաքուր պահենք մեր երկիրը, մարզը, համայնքը, բնակավայրը․․․


