Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

24.04.2026

   Ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 111-րդ տարելիցի օրը, Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը:
   Մարզկենտրոն Եղեգնաձորում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ուժային կառույցների տարածքային մարմինների ներկայացուցիչները, տարբեր հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին և նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհել:
   Ծաղիկներ են խոնարհվել նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված և հուշակոթողի հարակից տարածքում ամփոփված հայորդիների շիրիմներին ու 44-օրյա պատերազմում նահատակված տղաների հիշատակը անմահացնող հուշակոթողին:
   Մարզի մյուս համայնքներում ևս հարգանքի տուրք է մատուցվել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-24 15:42:47